Գլխավոր տեղեկություն
Номер
N 390-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2011
Дата вступления в силу
05.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2011 թվականի N 390-Ա

 

Է. ԲԱԲԱՅԱՆԻ՝ ԻԶՄԻՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձրաստիճան համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանի` 2011 թվականի ապրիլի 24-28-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Է. Բաբայանի՝ Իզմիր գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Է. Բաբայանի՝ Իզմիր գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 4
Երևան