Գլխավոր տեղեկություն
Номер
N 284-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.371
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.03.2011
Дата вступления в силу
07.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 284-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 04 ծրագրի շրջանակներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերումը` մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների համար անհրաժեշտ հատուկ նպատակային ապրանքների և մասնագիտական ծառայությունների մասով, իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` նշված ապրանքների և ծառայությունների ամբողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2011 թվականի մայիսի 10-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 28
Երևան