Գլխավոր տեղեկություն
Номер
N 240-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2011-22.10.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2011
Дата вступления в силу
26.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 240-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև փոխգործակցությունը համակարգելու, կանոնակարգելու և միասնական վերահսկողություն սահմանելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 25
Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
 մարտի 25-ի N 240-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ռ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
  ծառայության տնօրենի առաջին տեղակալ
 (հանձնաժողովի նախագահ)
 

Տ. Գևորգյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ,
  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
  անվտանգության պետական ծառայության պետի
  ժամանակավոր պաշտոնակատար
 

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի  առաջին տեղակալ
 

Լ. Ռուխիկյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
 

Տ. Աղաջանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
  ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ
  (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 

Ա. Վանյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
 պետական հիգիենիկ և հակահամաճարակային 
 տեսչության պետ
 

Գ. Կոստանդյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
  Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
 

Հ. Եմիշյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
  Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի
  բնակչության և տարածքների պաշտպանության
  վարչության պետ
 

Գ. Պողոսյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 
 աշխատակազմի արտակարգ իրավիճակների 
 քաղաքականության ծրագրերի վարչության պետ
 

Խ. Սարգսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուծության
  անասնաբուժության
  գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
   (համաձայնությամբ)
 

Ա. Ավագյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական
   
անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ
   կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 

Մ. Մանրիկյան

- ՀՀ առողջապահության նախարարության «Հատուկ
  վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն»
  ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
 

Ն. Կարախանյան

- ՀՀ առողջապահության նախարարության
  «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
  կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան