Գլխավոր տեղեկություն
Номер
N 406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.05.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.04/25(828) Հոդ.537
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2011
Дата вступления в силу
05.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2011 թվականի N 406-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի N 840-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման ու շահագործման նորմատիվները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 21
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 14-ի N 406-Ն որոշման

 

Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԼՈՒՍԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

1. ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպություններում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղադրման, շահագործման և ներդրման նպատակով նյութերի և սարքավորումների վթարային-վերականգնողական պաշարների (հաշվարկված յուրաքանչյուր 100 լուսացուցային օբյեկտի համար)

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

1.

Տրանսպորտային (եռագույն) լուսացույցներ` լրակազմի մեջ ամրանների ներառմամբ

հատ

4

2.

Հետիոտնային (երկգույն) լուսացույցներ` լրակազմի մեջ ամրանների ներառմամբ

հատ

2

3.

Լուսացուցային լրացուցիչ հատվածամասեր

հատ

2

4.

Ոսպնյակային լրակազմ (կանաչ-2, դեղին-1, կարմիր-1)

հատ

4

5.

Հետադարձ հաշվարկի թվատախտակներ

հատ

4

6.

Կառավարման սարք (հսկիչ) յուրաքանչյուր տիպի համար

հատ

1

7.

Վերահսկիչ մալուխ 14 ջիղային հաշվարկով

կմ

3

8.

Ուժային մալուխ

կմ

2

9.

Հեռախոսային մալուխ` 10 զույգ/ ջիղ հաշվարկով

կմ

0.6

10.

Կցադրման հաղորդալար` 0.75 – 2.5 մմ2  կտրվածքով

կմ

0.5

11.

Տրանսպորտային աշտարակասյուն

հատ

2

12.

Տրանսպորտային բարձակ

հատ

2

13.

Պողպատյա ճոպան 6.2 մմ2  կտրվածքով

կմ

1.2

14.

Օդային մալուխային հաղորդագծի ամրանի լրակազմ (1.2 մ հաղորդագծի հաշվարկով)

լրակազմ

1

2. Ժ Ա Մ Կ Ե Տ Ն Ե Ր

Լուսացուցային ազդանշանային սարքերի և այլ տեխնիկական միջոցների ծառայության

 

NN
ը/կ

Անվանումը

Ծառայության ժամկետը (տարի)

1.

Լուսացուցային օբյեկտ

25

1.1.

Ազդանշանային կետ

25

1.1.1.
1.1.2.

Լուսացույց (եռագույն, երկգույն և լրացուցիչ հատվածամաս)
 Հետադարձ հաշվարկի թվատախտակներ

7
(եթե այլ ժամկետ սահմանված չէ արտադրողի կողմից )

1.2.

Կառավարման սարք (հսկիչ)

10
(եթե այլ ժամկետ սահմանված չէ արտադրողի կողմից)

2.

Ծավալային ճանապարհային նշան` կանգնակով (բարձակով), էլեկտրահամակցմամբ, լրակազմով

25

2.1.

Կանգնակ (բարձակ)

25

2.2.

Ծավալային ճանապարհային նշան

6

2.2.1.

Ծավալային ճանապարհային նշանի պատյան

6

2.2.2.

Խորհրդանշանով ապակի

2

2.3.

Տեղեկատվական – ցուցանակային ծավալային ճանապարհային նշան

12

2.3.1.

Խորհրդանշանով ապակի

3

3.

Լուսանդրադարձիչ մակերևույթով (հարթ) ճանապարհային նշան` կանգնակով (բարձակով), լրակազմով

25

3.1.

Կանգնակ (հենարան, բարձակավոր, կամարային)

25

3.2.

Լուսանդրադարձիչ մակերևույթով ճանապարհային նշան, այդ թվում`
1) կանգնակի վրա տեղակայմամբ
2) բարձակավոր կամ կամարային հենարանի վրա տեղակայմամբ

5

8

4.

Ճանապարհային նշանի լուսանդրադարձիչ թաղանթ

2
(եթե այլ ժամկետ սահմանված չէ արտադրողի կողմից)

3. Պ Ա Ր Բ Ե Ր Ա Կ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 Լուսացուցային ազդանշանային սարքերի ընթացիկ սպասարկման

 

NN
ը/կ

Սարքերի և կատարման ենթակա աշխատանքների անվանումը

Աշխատանքների կատարման պարբերականությունը

1

2

 3

1. Լ ու ս ա ց ու յ ց ն ե ր

1.1.

Լուսացույցների ցերեկային տեսանելիության ստուգում ճանապարհից կամ ավտոմոբիլից

10 օրը մեկ անգամ

1.2.

Լուսացույցների ցուցմունքների ճշգրիտ փոփոխման (թույլատրող- արգելող- թույլատրող) ստուգում

ամիսն առնվազն մեկ անգամ

1.3.

Լուսացույցների աշխատանքային ցիկլի (պարբերության) սահմանվածին համապատասխանության ստուգում

ամիսը մեկ անգամ և կառավարման սարքի փոխարինման ժամանակ

1.4.

Գլխավոր ճանապարհների վրա երկկողմանի ուղղությամբ տեղադրված լուսացույցների և արագության ցուցանակների ցերեկային տեսանելիության ստուգում

ամիսը մեկ անգամ

1.5.

Լուսացույցների կարմիր և կանաչ գույների լուսավորման լամպերի փոխարինում

յուրաքանչյուր 30 օրը լրանալուց հետո

1.6.

Լուսացույցների լամպերի լարման չափում

լամպերի փոխարինման ժամանակ

1.7.

Լուսացույցների լուսացրիչների մաքրում

սահմանվում է կազմակերպության ղեկավարի կողմից

1.8.

Լուսացույցների գլխիկների և կառավարման սարքատուփի մաքրում և ստուգում

 երեք ամսվա ընթացքում մեկ անգամ

1.9.

Արագության և հետադարձ հաշվարկի թվատախտակների ներսի մասերի մաքրում և ստուգում, հպակների ամրացում, ապակիների մաքրում

 երեք ամսվա ընթացքում մեկ անգամ

1.10.

Արագության և հետադարձ հաշվարկի թվատախտակների ազդանշանների ստուգում

տարին երկու անգամ

1.11.

Արագության և հետադարձ հաշվարկի թվատախտակների խորշերի մաքրում, լամպերի փոխարինում, ստուգում և կարգի բերում

տարին մեկ անգամ

1.12.

Լուսացույցների և հենասյուների ներկում

տարին մեկ անգամ

2. Կառավարվող ճանապարհային նշաններ

2.1.

Ճանապարհային նշանների տեսանելիության և աշխատունակության ստուգում

երեք ամիսը մեկ անգամ

2.2.

Ճանապարհային նշանների ներքնամաքրում, բոլոր հպակների մաքրում և ամրացում, շփման աշխատող մասերի յուղում

ամիսը մեկ անգամ

2.3.

Ճանապարհային նշանների ազդանշանային ապակու մաքրում

սահմանվում է կազմակերպության ղեկավարի կողմից

3. Կառավարման վահանակներ

3.1.

Կառավարման վահանակի աշխատունակության ստուգում

երեք ամիսը մեկ անգամ

3.2.

Կառավարման վահանակի ներկում

երեք ամիսը մեկ անգամ

4. Տ ր ա ն ս պ ո ր տ ի  դ ե տ ե կ տ ո ր (դրսևորիչ)

4.1.

Դետեկտորի ընդհանուր աշխատունակության ստուգում

շաբաթական մեկ անգամ

4.2.

Դետեկտորի աշխատունակության ստուգում

երեք ամիսը մեկ անգամ

4.3.

Դետեկտորի արտաքին և ներքին զննություն

ամսական մեկ անգամ

4.4.

Դետեկտորի լրիվ տեխնիկական սպասարկում

վեց ամիսը մեկ անգամ

4.5.

Անդրադարձային տպիչների և դրանց ամրացման վիճակի ստուգում

տարեկան երկու անգամ

4.6.

Դետեկտորի պահարանի ներկում

տարեկան առնվազն մեկ անգամ

5. Կ ա ռ ա վ ա ր մ ա ն  ս ա ր ք ե ր

5.1.

Կառավարման սարքերի աշխատունակության ստուգում

երեք ամիսը մեկ անգամ

5.2.

Կառավարման սարքերի արտաքին և ներքին զննում

ամսական մեկ անգամ

5.3.

Կառավարման սարքերի լրիվ տեխնիկական սպասարկում

երեք ամիսը մեկ անգամ

5.4.

Կառավարման սարքի ներկում

ամսական մեկ անգամ

6. Է լ ե կ տ ր ա ս ն ու ց մ ա ն  գ ծ ե ր  և  ց ա ն ց

6.1.

Մալուխային միացումների և միացման արկղերի ստուգում

 տարեկան առնվազն երկու անգամ (գարնանը, աշնանը)

6.2.

Վերահսկիչ (ստուգիչ) մալուխի ջիղերի դիմադրության էլեկտրական չափումներ

երեք ամիսը մեկ անգամ

6.3.

Մալուխային ուղեգծերի զննում

ամսական մեկ անգամ

6.4.

Հեռախոսային մալուխների ջիղերի մեկուսապատվածքի էլեկտրական չափումներ

տարեկան առնվազն մեկ անգամ

6.5.

Մետաղաճոպանային տնտեսության ստուգում

տարեկան առնվազն երկու անգամ (գարնանը, աշնանը)

7. Էլեկտրական սնուցման սարքեր և գործիքներ

7.1.

Ներանցիչ - բաշխիչ վահանակների, ապահովիչ կցորդների, բոլոր տեսակի ուղղիչների զննում

ամենօրյա

7.2.

Անջատոցների, փոխարկիչների, չափիչ սարքերի, ուժային վահանների ստուգում, դրանց մաքրում և կարգի բերում

ամսական մեկ անգամ

7.3.

Բոլոր հողանցումների դիմադրությունների չափում

տարեկան առնվազն մեկ անգամ

7.4.

Պաշտպանական միջոցների և գործիքների ստուգում

սահմանված ժամկետներում

8. Կառավարման կետեր

8.1.

Կենտրոնական (երթակարգավարական) կառավարման կետի սարքերի, գործիքների և սարքավորումների տեխնիկական սպասարկում

ամենօրյա

8.2.

Կենտրոնական (երթակարգավարական) կառավարման կետի սարքերի, գործիքների և սարքավորումների եռամսյակային տեխնիկական սպասարկում

երեք ամիսը մեկ անգամ

8.3.

Կենտրոնական (երթակարգավարական) կառավարման կետի սարքերի, գործիքների և սարքավորումների կիսամյակային տեխնիկական սպասարկում

վեց ամիսը մեկ անգամ

4. Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

 

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպություններում

լուսացույցների և ճանապարհային նշանների շահագործման ծախսերի

 

1. Լուսացույցներ

 

NN
ը/կ

Աշխատանքի տեսակը

Տրանսպորտային լուսացույցը (հատ)

Հետիոտնային լուսացույցը (հատ)

Շրջադարձային սեկցիան (հատ)

Հետադարձ հաշվարկի թվատախտակը (հատ)

1.

Լուսացուցային օբյեկտների տեխնիկական շահագործում (մեկ լուսացուցային օբյեկտի համար տարեկան հաշվարկով)

1.0

0.3

0.2

0.5

 2. Ճանապարհային նշաններ

 

NN
ը/կ

Աշխատանքի տեսակը

Մեկ նշանի համար չափաքանակը

   

լուսավորվող նշաններ

հարթ նշաններ

1.

Ճանապարհային նշանների շահագործում (տարեկան կտրվածքով)

0.2

0.3

5. Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպությունների կազմում ճանապարհային գծանշումների և ճանապարհային երթևեկության կարգավորման համակարգերի ներդրման համար անհրաժեշտ բանվորական անձնակազմի

 

NN
ը/կ

Անվանումը

Պաշտոնների անվանումը

Չափորոշիչը

Չափաքանակների սահմանման համար չափորոշիչների քանակը

Չափաքանակներն ըստ չափորոշիչների

1.

Ճանապարհային գծանշումների իրականացում

վարորդ
կարգավորող օպերատոր
օժանդակ բանվոր

գծանշման մեխանիզմ

յուրաքանչյուր 1-ի համար

1
1
թվաքանակը որոշվում է առաջադրանքների ծավալով ստորաբաժանման ղեկավարի հայեցողությամբ

2.

Վթարային վերականգնողական ծառայություն

եռակցող փականագործ

լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 100-ի համար

1

3.

Լուսացուցային օբյեկտների կառուցում և վերակառուցում

եռակցող
փականագործ
էլեկտրիկ
օժանդակ բանվոր

լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 20-ի համար

1
1
1
թվաքանակը որոշվում է առաջադրանքների ծավալով ստորաբաժանման ղեկավարի հայեցողությամբ

4.

Ճանապարհային նշանների տեղադրում

եռակցող
փականագործ
օժանդակ բանվոր

ճանապարհային նշան

յուրաքանչյուր 1000-ի համար

1
1
թվաքանակը որոշվում է առաջադրանքների ծավալով ստորաբաժանման ղեկավարի հայեցողությամբ

6. Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ր Ե Ր

Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նորոգումների, ծառայության ժամկետների և նորոգումների միջև ժամկետների

 

NN
ը/կ

Սարքերի, գործիքների և սարքավորումների անվանումները

Ծառայության ժամկետը (տարի)

Նորոգումների միջև
ժամկետը (տարի)

Նորոգումների բնութագիրը

     

հիմնական

միջանկյալ

հիմնական

միջանկյալ

Կապի մալուխային հաղորդագծեր

1.1.

Մետաղական պարուտակով

         

1.1.1.




1.1.2.


1.1.3.

Ստորգետնյա խողովակաշարով անցնող

Շենքի պատերով անցնող

Հենարաններով ամրացված

40




50


20

10




10


10

վթարային

նվազ մեկուսապատված կամ թերություններ, հաղորդաջիղերի խզվածք կամ հնացած ջիղեր ունեցող մալուխների հատվածների փոխարինում, խաչկապումների փոխարինում, մալուխային ամրանների և կառույցների նորոգում կամ փոխարինում

վթարային

1.2.

Պլաստմասսայե պարուտակով

         

1.2.1.




1.2.1.

Ստորգետնյա խողովակաշարով անցնող

Շենքի պատերով անցնող հենարաններով ամրացված

18




15

10




10

     

2.

Մալուխային հաղորդագծեր (ազդանշանային, ուժային)

         

2.1.

 Մետաղական պարուտակով

     

մալուխի անսարք կամ թերություններ ունեցող տեղամասերի (հատվածների) փոխարինում, բոլոր հաղորդաջիղերի գետնի հետ կամ միմյանց հետ հպանցման առումով մեկուսապատվածքի դիմադրության էլեկտրական չափումներ, կցորդիչների (ագույցների) ստուգում

 

2.1.1.

Ստորգետնյա խողովակաշարով անցնող

30

9

 

2.2.

Պլաստմասսայե պարուտակով

     

2.2.1.

 

2.2.2.

Ստորգետնյա խողովակաշարով անցնող

Շենքի պատերով անցնող հենարաններով ամրացված

18




15

9




7

 

3.

Ազդանշանային կետ (լուսացուցային հենասյունը` ներառած բարձակը, բարձակավոր և կամարակապ հենարանները, լուսացույցները, հավաքակցումները և զոդատարկղը)

25

7

 

լուսացուցային (հենասյան բարձակի) ուղղում, լուսացույցի՝ ըստ տեղակայման եզրաչափի ստուգում, լուսացույցների ամրացում կամ անհրաժեշտության դեպքում փոխարինում, բարձակների և էկրանների ամրացում, լուսացուցային գլխիկների, ոսպնյակային լրակազմի մաքրում, գունաթափված ոսպնյակների և առանձին ոսպնյակային լրակազմերի փոխարինում, նվազ մեկուսապատվածքով լարանների, զոդատարկղերի խտացումների փոխարինում, լուսացուցային հենասյան հիմքի բետոնապատում, մետաղական մասերի ներկում, լուսացույցների տեսանելիության ստուգում և կարգի բերում

 

4.

Լուսացուցային ազդանշանների կառավարման սարքեր և այլ սարքավորումներ

10

5

2

կառավարման վերահսկիչ սարքերի շտկում, անհրաժեշտության դեպքում փոխարինում, վնասված երկաթբետոնյա հիմքերի խտացումների փոխարինում, հավաքակցումների խրոցակային վարդակների և մեկուսատախտակների ստուգում և մասնակի փոխարինում, պահարանների ներկում

 

5.

Լուսավորվող ճանապարհային նշաններ կանգնակով (բարձակով), այդ թվում՝ տեղեկատվական ցուցանակներ

25

6

3

հենասյան (բարձակի) ուղղում, նշանի տեղակայում՝ ըստ եզրաչափի, ճանապարհային նշանների ամրացում, անհրաժեշտության դեպքում փոխարինում, նշանների ազդանշանման ապակիների մաքրում, ցածր մեկուսապատվածքով լարանների փոխարինում, հենասյուների հիմքերի բետոնապատում, մետաղական մասերի ներկում, նշանների տեսանելիության ստուգում

 

7. Չ Ա Փ Ա Ք Ա Ն Ա Կ Ն Ե Ր

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպությունների կազմում ճանապարհային երթևեկության կարգավորման համակարգերի սպասարկման (տեխնիկական միջոցների տեղադրման, շահագործման և ներդրման) համար անհրաժեշտ անձնակազմի թվաքանակների

NN
ը/կ

Սպասարկվող կառույցների անվանումները

Պաշտոնների անվանումները

Չափորոշիչը

Չափաքանակների սահմանման համար անհրաժեշտ չափորոշիչների քանակը

Չափորոշիչներին համապատասխան աշխատողների թվաքանակը

Լրացուցիչ տեղեկություններ

1. Ըստ կառավարման կետերի

1.1.

Կենտրոնական (երթա-կարգավարական) կառավարման կետ` համակարգչային տեղեկատվական կենտրոնով

համակարգչային կենտրոնի պետ

ծրագրավորող
էլեկտրոնիկայի
ճարտարագետ

տեխնիկ

համակարգչային միավոր
համակարգչային միավոր
համակարգչային միավոր
համակարգչային միավոր

նվազագույնը` 1

նվազագույնը` 1

նվազագույնը` 2

նվազագույնը` 1

1

1

1

1

առանց հերթա- փոխային ծառայության

1.2.

Կենտրոնական

(երթակարգավարական)
կառավարման կետ` կենտրոնացված ավտոմատ կառավար-մամբ (մայրուղային խմբեր)

համակարգչային կենտրոնի պետ

առաջատար մասնագետ (ճարտարագետ)

տեխնիկ

կենտրոնական կառավարման կետ

կենտրոնական կառավարման կետ

կենտրոնական կառավարման կետ

միավորի համար



միավորի համար

միավորի համար

1



1

1

առանց հերթա-

փոխային ծառայության

1.3.

Երթակարգավարական կառավարման կետ` ըստ մայրուղային ուղղության

ավագ մասնագետ համակարգի համար պատասխանատու

երթակարգավարական կառավարման կետ

երթակարգավարական կառավարման կետ

յուրաքանչյուր 3 միավորի համար

1



1

 

2. Ըստ սպասարկվող օբյեկտների

2.1.

Լուսացուցային կառույցների վերահսկում

սպասարկվող օբյեկտների տեղամասի պետ

տեղամասի մեխանիկ

տեղամասի մեխանիկ

վերահսկիչ

յուրաքանչյուր
2-3-ի համար

յուրաքանչյուր
20 համար

 1



1

 

2.2.

Տրանսպորտային դետեկտոր

տեղամասի մեխանիկ

 լրակազմ

յուրաքանչյուր 30-35 համար

1

 

3. Հեռուստատեսային հետևման միջոցներ

 

Հեռուստատեսային կայանքներ

ծայրամասային սարքերի հետևման տեղամասի պետ

տեղամասի մեխանիկ

տեխնիկ

տեղամասի մեխանիկ



երկխցիկանի հեռուստասարք

երկխցիկանի հեռուստասարք

յուրաքանչյուր
2-3-ի համար


յուրաքանչյուր
3-ի համար

յուրաքանչյուր
3-ի համար

1




1


1

անհրաժեշ-տության դեպքում

4. Վերահսկվող - փորձարկման կետի աշխատանքներում

4.1.

Վերահսկվող - փորձարկման կետ

ղեկավար

կազմակերպչական միավոր

յուրաքանչյուր
միավորի համար

1

 

4.2.

Կառավարման սար-քերի և սարքավորում-ների ստուգման և նորոգման խումբ

առաջատար մասնագետ

տեխնիկ


ճարտարագետ


ճարտարագետ

տեխնիկ-ճարտարագետ

մեկ ծրագրով կարգավորող հսկիչ

2 և ավելի ծրագրերով կարգավորող հսկիչ

տրանսպորտի քանակից կախված ճկուն կարգավորման հսկիչ

յուրաքանչյուր
7-8-ի համար

յուրաքանչյուր
90-95-ի համար

յուրաքանչյուր
65-70-ի համար

յուրաքանչյուր
40-45-ի համար

1




1

1


1

 

4.3.

Սարքերի համալիր փոխարինման խումբ

տեխնիկ

տրանսֆորմատոր
100 ռելե և բլոկ

յուրաքանչյուր
200-ի համար

1

 

4.4.

Չափագրող խումբ

Ազդանշանային սնուցման մալուխների չափում, նորոգում Մալուխային կապի չափում և նորոգում Չափիչ սարքերի ստուգում, նորոգում






Պաշտպանական միջոցների սարքերի փորձարկում
Գծային հողանցումների
դիմադրության չափումներ

Ղեկավար

ճարտարագետ

տեխնիկ

մասնագետ (ճարտարագետ)

մասնագետ (ճարտարագետ)


տեխնիկ



տեխնիկ

տեխնիկ

տեխնիկ

10 ջիղ/կմ

10 ջիղ/կմ

10 ջիղ/կմ

10 զույգ ջիղ/կմ



չափիչ սարք


ստենդային և վահանակային չափիչ սարք


կազմակերպության տեղամաս

10 հողանցում

յուրաքանչյուր 2000
յուրաքանչյուր 900

յուրաքանչյուր 2000
յուրաքանչյուր 900


յուրաքանչյուր 830-850

յուրաքանչյուր 180-185

յուրաքանչյուր 750-760

յուրաքանչյուր միավորի համար

յուրաքանչյուր 150-160 համար

1



1

 

1


1


1


1

1

1

1

 

4.5.

Տեխնիկական փաստաթղթերի վարում

մասնագետ (ճարտարագետ)

տեխնիկ

սպասարկման գործունեությունների հաշվառում
սարքերի (լուսացույց, սեկցիա, կառավարման սարք, դետեկտոր և այլն)

յուրաքանչյուր 1300 միավոր հաշվառման համար

յուրաքանչյուր
1000-ի համար

1





1

 

4.6.

Սարքերի հուսալիության բարձրացման աշխատանքների անցկացում

մասնագետ (ճարտարագետ)

տեխնիկ

լուսացուցային օբյեկտ


մասնագիտացված կազմակերպություն

յուրաքանչյուր 200-ից ավելին

յուրաքանչյուր միավորի համար

1


1

 

4.7.

Տնտեսության անխա-փան աշխատանքի և
սարքավորումների ժամանակին վերականգնման, վնասվածքների վերանորոգման, վերացման հերթապահ ծառայություն

մասնագետ - համակարգող

լուսացուցային
կահավորված
օբյեկտ

յուրաքանչյուր 100 և ավելիի համար

4

 

8. ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպությունների կազմում ճանապարհային երթևեկության կարգավորման համակարգերի սպասարկման համար անհրաժեշտ բանվորական անձնակազմի

 

1) մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպությունների կազմում ճանապարհային երթևեկության կարգավորման համակարգերի սպասարկման համար անհրաժեշտ բանվորական անձնակազմի չափաքանակների աղյուսակ

 

NN
ը/կ

Սպասարկվող սարքավորումների, կառույցների անվանումները

Պաշտոնների անվանումները

Չափորոշիչը

Չափաքանակների սահմանման համար չափորոշիչների քանակը

Չափաքանակները՝ ըստ չափորոշիչների

Ըստ ծայրամասային կառույցների

1.

Տրանսպորտային հսկիչ

էլ. մոնտյոր

հսկիչ

յուրաքանչյուր 20- ի համար

1

2.

Արագության և հետադարձ հաշվարկի թվատախտակ

էլ. մոնտյոր

թվատախտակ

յուրաքանչյուր 40- ի համար

1

3.

Լոկալ կառավարման կետեր

էլ. մոնտյոր

կառավարման կետեր

յուրաքանչյուր

80-100-ի համար

1

4.

Կառավարվող ճանապարհային նշաններ

էլ. մոնտյոր

կառավարվող ճանա-պարհային նշաններ

յուրաքանչյուր

 15-20-ի համար

1

Ըստ հսկիչ փորձարկման աշխատանքների կետի




5 .


6.

7.

Չափագրող խումբ

Ազդանշանային և սնուցող մալուխի նորոգում
Կապի մալուխների չափում և նորոգում
Հողանցումների դիմադրության չափում



էլ. մոնտյոր


էլ. մոնտյոր


էլ. մոնտյոր



10 ջիղ/կմ


10 զույգ ջիղ/կմ


10 հողանցում


յուրաքանչյուր
600-ի համար

յուրաքանչյուր
450-ի համար

յուրաքանչյուր
150-160-ի համար



1



1


1

9. ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ

Մասնագիտացված մոնտաժային շահագործման կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցներով ու մեխանիզմներով հագեցվածության

 

NN
ը/կ

Ավտոտրանսպորտային միջոցի (մեխանիզմի) անվանումը

Չափորոշիչը

Պահանջվող քանակի սահմանման համար չափորոշիչների քանակը

Ավտոտրանս-պորտային միջոցների (մեխանիզմի) քանակը

Լրացուցիչ տեղեկություններ

1.

Ավտոհիդրո վերհան կամ հեռաաշտարակային մեխանիզմ

շահագործվող լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 20-ի համար

1

հերթափոխային սպասարկում կազմակերպելու դեպքում չափիչի թվաքանակը կազմում է 60-70

2.

շահագործվող լուսավորվող ճանապարհային նշան

յուրաքանչյուր 750-ի համար

1

հերթափոխային սպասարկում կազմակերպելու դեպքում չափիչի թվաքանակը մինչև 1500

3.

լուսացուցային օբյեկտների կառուցում և վերակառուցում

յուրաքանչյուր 12-ի համար

1

 

4.

լուսավորվող
ճանապարհային նշան

յուրաքանչյուր
 1000-ի համար

1

 

5.

լուսանդրաղարձային մակերևույթով ճանա-պարհային նշան

յուրաքանչյուր 2000-ի համար

1

 

6.

Ավտոմոբիլի կամ անիվավոր տրակտորի հենասահքի վրա միաշերեփ կամ բազմաշերեփ էքսկավատոր

կառուցվող և վերակառուցվող լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր
20-ի համար

1

 

7.

Մինչև 10 տոննա բեռնատարողությամբ ավտոմոբիլային (սլաքավոր) ամբարձիչ

կառուցվող և վերակառուցվող լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 20-ի համար

1

 

8.

Հորատային հաստոց` բեռնատար ավտոմոբիլի կամ անիվավոր տրակտորի հենասահքի վրա

տեղադրվող ճանապարհային նշան

յուրաքանչյուր 2000-ի համար

1

 

9.

Ավտոլաբորատորիա

լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր
100-ի համար

1

 

10.

Օդամղիչ կայան (կոմպրեսոր, ճնշակ) մինչև 5մ2 րոպե արտադրողականությամբ

տեղադրվող
ճանապարհային նշան

յուրաքանչյուր 2000-ի համար

1

 

11.

Եռակցման ագրեգատ` անվավոր սայլակով բազայի վրա կամ բեռնատար անվավոր տրանսպորտային միջոցի վրա տեղադրմամբ

շահագործվող լուսացուցային օբյեկտ կառուցվող և վերա- կառուցվող լուսացուցային օբյեկտ

ճանապարհային նշանի տեղադրում

յուրաքանչյուր
100-ի համար

յուրաքանչյուր 20-ի համար

յուրաքանչյուր 1000-ի համար

1


1


1

 

12.

Էլեկտրաեռակցման տրանսֆորմատոր

տեղամաս (լուսա- ցույցների շահագործում, լուսացույցների տեղադրում, նշանների տեղադրում, ավտոտնտեսություն)

յուրաքանչյուր տեղամասի համար

1

 

13.

Կենցաղային ֆուրգոն

տեղադրվող ճանապարհային նշաններ

կառուցվող և վերակառուցվող լուսացուցային օբյեկտներ

յուրաքանչյուր
2000-ի համար


յուրաքանչյուր 20-ի համար

1




1

 

14.

Ասֆալտ-բետոնե ծածկույթի կտրման մեքենա

կառուցվող լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 20-ի համար

1

 

15.

Կցորդ երկսռնանի

բեռնատար

յուրաքանչյուր 3-ի համար

1

 

16.

Թեթև մարդատար ավտոմոբիլի կցորդ (բեռնուղևորատար ավտոմոբիլ)

շահագործվող
լուսացուցային օբյեկտ

կառուցվող և վերակառուցվող լուսացուցային օբյեկտ

ճանապարհային նշանի տեղադրում

յուրաքանչյուր 60-ի համար

յուրաքանչյուր
20-ի համար


յուրաքանչյուր
10000-ի համար

1



1



1

 

17.

Ավտոամբարձիչ մինչև 2.5 տոննա բեռնունակությամբ

ճանապարհային գծանշումների տեղամաս

յուրաքանչյուր տեղամասի համար

1

 

18.

Ինքնաթափ ավտոմոբիլ

լուսացուցային օբյեկտի կառուցում, վերակառուցում

ճանապարհային նշանների տեղադրում

յուրաքանչյուր 20-ի համար


յուրաքանչյուր 1000-ի համար

1




1

 

19.

Ավտոմոբիլ բեռնատար 5 և ավելի տոննա բեռնատարողությամբ (կողավոր)

ճանապարհային գծանշումներ

յուրաքանչյուր 200 հազ. գծ/մ-ի համար

1

 

20.

Կողավոր կամ թափքով բեռնատար մինչև 2.5 տոննա բեռնատարողությամբ

տեղամաս

յուրաքանչյուր 3 տեղամասի համար

1

 

21.

Թեթև մարդատար ավտոմոբիլ (անհրաժեշտության դեպքում բարձր անցանելիության)

ենթատեղամաս

յուրաքանչյուր 1 ենթա- տեղամասի համար

1

 

22.

Ավտոբուս կամ միկրոավտոբուս

լուսացուցային օբյեկտ

յուրաքանչյուր 100-ի համար

1

 

23.

Ճանապարհային գծանշումների մեքենա

ճանապարհային գծանշումներ

յուրաքանչյուր 300 հազ. գծ/մ-ի համար

1

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան