Գլխավոր տեղեկություն
Номер
N 925-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.03.2011-02.06.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2010
Дата вступления в силу
04.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2010 թվականի N 925-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 3
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 3-ի N 925-Ա
 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-նատուները

Կատարման ժամկետը

1. «ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրաման կարգերը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշմամբ հաստատված կարգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների վերաարտահանման մասով`
1) սահմանել տեսուչի կողմից վերաարտահանման ընթացքում վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի տրամադրման հստակ ժամկետներ
2) հստակեցնել հսկիչի կողմից լրացուցիչ ստուգում անելուց հետո հավաստագրի մերժման հնարավորությունը
Մշակել ներքին ընթացակարգ` սահմանելով յուրաքանչյուր գործընթացի իրականացման հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին, ամրագրել հսկիչ կետերի կողմից հաշվետվությունների ներկայացման պահանջը և ժամկետները: Հրամանը պետք է ընդգրկի հետևյալ գործընթացների նկարագրությունը` առանձին կարգերով`
1. տարանցիկ փոխադրվող բույսերի բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերահսկում.

1. բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման պահպանման, փոխադրման, իրացման գործընթացների վերահսկում.

2. ներմուծվող բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար օրգանիզմների մասին ծանուցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

2. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 116-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող հրամանում ներառել առանձին բաժին, որը կներկայացնի բուսասանիտարական անձնագրերի տրամադրման կարգի մանրամասն նկարագրությունը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

3. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող հրամանով հաստատված` բուսասանիտարական հաշվառման կարգի «II. Հաշվառման և հաշվառումից հանման ընթացակարգերը» բաժինը փոփոխել` ներկայացնելով տեսչության կողմից բուսասանիտարական հաշվառման և հաշվառումից հանելու գործընթացների մանրամասն ընթացակարգը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

4. «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերը` նշելով պատասխանատուներին և ժամկետները: Առանձին ընթացակարգով պետք է ներկայացվեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումից հանելու և գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը տրամադրելու գործընթացների հաջորդական քայլերը` նշելով ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

5. « ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 11-ի N171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Կարգում ներառել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննություն անցկացնելու համար սեփականատիրոջ կողմից ներկայացվող պահանջվող փաստաթղթերի ցանկը:
2. Կարգում նշել սահմանված զննման չափանիշների ստուգման համար կիրառվող մեթոդները, ստանդարտները և անհրաժեշտ սարքավորումները:
1. Մշակել և հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: Կարգում առանձին հավելվածներով ներառել նաև գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման անցկացման արդյունքների մասին պետական տեսուչի կողմից կազմվող արձանագրության ձևը, տեխնիկական զննման գրանցամատյանի ձևը և տեխնիկական զննման կտրոնի ձևը:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. նոյեմբերի 17-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի ձևը հաստատելու մասին»
N 209-Ն հրամանը

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

6. «ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը






















1) «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Կարգով ամրագրել ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի տեսուչի կողմից ուսումնասիրության ժամկետը, որն առավել նպատակահարմար է իրականացնել դիմումը ներկայացնելիս` անմիջապես:
2. Սահմանել թե քննությունից քանի օր առաջ են քննության անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում հանձնաժողովի անդամները: Դիմումատուն ծանուցվում է դրա մասին քննությունից առնվազն 15 օր առաջ:
3. Կարգով ամրագրել որակավորման քննության հմտությունների ստուգման ձևը և չափանիշները, քանի որ հանձնաժողովի եզրակացությունը պետք է կազմվի որակավորման քննության երկու փուլերի ամփոփ գնահատման հիման վրա:
4. Հստակ սահմանել, թե ում կողմից և ինչ ժամկետում է տրամադրվելու տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականը: Կարգով սահմանված է, որ վկայականը տրամադրվում է տեսչության կողմից, սակայն կարգով հաստատված վկայականի ձևաչափի համաձայն վկայականը հաստատվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

Մշակել և հաստատել տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի տրամադրման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

7. «Նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություն-կատարողականների ընդունման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություն-կատարողականների ընդունման, քննարկման և հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերը, պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

8. «Պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել նախարարության կողմից պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա)

11. «Բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

12. «Գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011թվականի փետրվարի
2-րդ տասնօրյակ

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա)

14. «ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լիցենզավորման կարգում`
1) հստակեցնել սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև սահմանել նոր պահանջներ և պայմաններ` ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի գործունեության համար.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել` սահմանված պարտադիր պահանջներն ու պայմանները հաստատող փաստաթղթերով.
3) հստակեցնել (կետերով շարադրել) հայտի մերժման հիմքերը.
4) սահմանել, որ լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից.
5) փոփոխել հայտի օրինակելի ձևը` սահմանելով, որ հայտը ներկայացվում է լիցենզավորող մարմին:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

14.1. «ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին»
N 1346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Լիցենզավորման կարգում`
1) սահմանել նոր բաժին «Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմանները» վերնագրով և սահմանել հստակ պահանջներ և պայմաններ.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը համապատասխանեցնել լիցենզավորման պարտադիր պահանջներին ու պայմաններին` սահմանելով դրանք հաստատող փաստաթղթերի ներկայացման պահանջ.
3) հստակեցնել (կետերով շարադրել) հայտի մերժման հիմքերը.
4) սահմանել, որ լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից.
5) ուժը կորցրած ճանաչել «Մասնագիտական որակավորման ստուգման կարգը» բաժինը.
6) փոփոխել հայտի օրինակելի ձևը` սահմանելով, որ հայտը ներկայացվում է լիցենզավորող մարմին.
7) վերացնել այլ հակասություններն ու անճշտությունները (մասնավորապես` կետեր 14, 16 և այլն):

 

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

15. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թ. սեպտեմբերի 1-ի թիվ 157-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Հանձնաժողովի կազմը հաստատող նախարարի հրամանում կատարել փոփոխություն և հանձնաժողովը վերանվանել` «Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողով»:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

«Գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնա-դրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի մայիսի 24-ի N 92-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Հաստատել գյուղատնտեսության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը, այդ թվում`
1) սահմանել հանձնաժողովի եզրակացության ձևաչափը, մասնավորապես` դրանում ներառվող տեղեկատվությունը.
2) հանձնաժողովի քարտուղարի գործառույթներում ավելացնել հետևյալը՝
տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նիստի վայրի, ամսաթվի և ժամի մասին նիստի կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ,
 պատշաճ ձևով տեղեկացնում է հրավիրված անձին հարցերի քննարկման մասին քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին,
 նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն, ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը, հանձնում կամ պատշաճ ձևով այն ուղարկում է հրավիրված անձին,
 ապահովում է հանձնաժողովի հերթական նիստի վայրի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և ինտերնետային կայքում նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

17. «Լիցենզավորման ընթացա-կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել լիցենզավորման ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամ-կետները, այդ թվում`
1) սահմանել, որ լիցենզիան ստո-րագրվում և կնքվում է Լիցենզա-վորման գործակալության պետի կողմից.
2) սահմանել, որ նախարարության ինտերնետային էջը պետք է համալրվի նոր «Լիցենզավորում» բաժնով, որում պետք է տեղադրվեն դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ նյութերը, այդ թվում` կարգավորող իրավական ակտերը, լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը` ըստ լիցենզիայի տեսակների և այլն.
3) սահմանել ժամկետ` լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից որոշման ընդունումից հետո լիցնեզիան պատրաստելու և հայտատուին դրա մասին տեղեկացնելու, ինչպես նաև մերժման մասին տեղեկացնելու համար.
4) սահմանել լիցենզիաների մասին տեղեկատվությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչություններին ներկայացնելու մասին դրույթ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

18. «Դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել և հաստատել դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման գործընթացի ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

19. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2004թ. դեկտեմբերի
10-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին»
N 272-Ն հրամանում լրացում կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Գործող կարգը լրացնել «Վարչական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացում» նոր բաժնով, որտեղ հստակ կսահմանվի վարչական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացի հաջորդական քայլերը, դրանց պատասխանատուներին և հնարավոր ժամկետները:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

20. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

21. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

22. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:
2. Առաջնորդվել հետևյալ առաջարկությունով` գույքի դուրսգրման թույլտվություն ստանալու նպատակով նախարարություն դիմել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 13-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Դուրսգրման թույլտվության վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնել աշխատակազմի ղեկավարին` միաժամանակ ներկայացնելով հիմնավորված առաջարկություն (եզրակացություն) դրա վերաբերյալ:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

23. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման կարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:
2. Տարանջատել սույն գործընթացը գույքի դուրսգրման գործընթացից:
3. Մշակել որոշակի չափորոշիչներ, որոնք հիմք կծառայեն օտարման վերաբերյալ որոշում ընդունելու համար:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2010 թվականի նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 21.03.11 N 202-Ա)

25. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N163-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Լրամշակել և հաստատել գործող հրամանի հավելված 1-ով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգում տվյալների հավաքագրման և փոխանակման կարգը` այն համապատասխանեցնելով գործընթացի փաստացի իրականացվող քայլերին, հստակեցնել տեղեկատվության ստացման աղբյուրները և պարբերականությունը, սահմանել հաջորդական քայլերի պաատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

26. «Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում

1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին:
2. Նախատեսել մոնիթորինգի արդյունքներով նախատեսվող գործողությունների կամ հանձնարարականների կատարման հսկողության հարցը:

ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն

2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակ

27. «Տեսչական ստուգումների իրականացման կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

1. Մշակել և հաստատել տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել գործընթացի նկարագրության արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկություններով, մասնավորապես`
1) տարեկան ստուգումների ծրագիրը կազմելու նպատակով տեսչության կենտրոնական ապարատի բաժինները` (Կենդանիների հիվանդությունների հսկողության բաժին, Սննդամթերքի անվտանգության բաժին, Պարենային հումքի, դեղերի և անասնակերի հսկողության բաժին, Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին) ըստ ոլորտների պետք է ներկայացնեն իրենց առաջարկությունները տեսչության պետին, որի հիման վրա կկազմվի տեսչության ընդհանուր ստուգումների տարեկան ծրագիր,
2) ստուգման հանձնարարագրերը և ստուգման ցուցակները նպատակահարմար է, որ կազմվեն տեսչության ոլորտային բաժիններում և ներկայացվեն տեսչության իրավական ապահովման և տեղեկատվության բաժնի հետ,
3) տեսչության իրավական ապահովման և տեղեկատվության բաժնի կողմից հանձնարարագրերի բաշխման աշխատանքը չի պարունակում որևէ իրավական հիմք, այն զուտ մեխանիկական աշխատանք է և առավել ճիշտ է նախարարության ընդհանուր բաժնից այդ փաստաթղթերի, որպես ընդհանուր գործավարություն, առաքման կամ ստացման գործի կազմակերպումը,
4) տեսչությունն ունի համապատասխան ուղղվածության բաժիններ, նպատակահարմար է բաժինների կողմից ըստ իրենց ոլորտային ուղղվածության ստուգման կազմակերպումը, համապատասխան ստուգման ցուցակների ներկայացումը, ստուգման ավարտից հետո գործի ընդունումը, արդյունքների ամփոփումը և վերլուծությունը,
5) որպես վարչական գործ` ստուգման արդյունքում կազմված փաստաթղթերը պետք է ուսումնասիրվեն իրավական ապահովման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից,
6) անհրաժեշտ է սահմանել հաշվետվությունների ներկայացման ներքին ընթացակարգ, որով կկարգավորվեն դրանց ներկայացման ձևերը և ժամկետները:
2. Կարգում առանձին բաժնով սահմանել տեսչական ստուգումների նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացակարգը` սահմանելով գործընթացի քայլերի պատասխանատուներին և ժամկետները, վերահսկողության արդյունքների վերաբերյալ զեկուցագրի կամ տեղեկանքի ներկայացման ձևաչափը և ժամկետը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ

28. «Գյուղատնտեսության ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վիճակագրական ռեգիստրների վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Մշակել վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերը` կողմնորոշվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 10.05.2002 թ. «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» N 109 որոշմամբ: Հրամանում պետք է ներառվեն`
● հաշվետվությունների ձևերը`ըստ գյուղատնտեսության առանձին բնագավառների հավաքագրման ենթակա համապատասխան ցուցանիշներով և ժամանակահատվածով,
● տեղեկությունների հավաքագրման, շտեմարանների ստեղծման և վարման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի իրականացման հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ

29. «Հայաստանի Հանրա-պետության գյուղատնտեսու-թյան նախարարության պաշ-տոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգման նպատակով հրամանով սահմանել գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

30. «Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի
5-ի N 1516-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավա-րություն ներկայացնելը

Որոշման նախագծով ՀՀ կառավարության 05.09.2002թ.
N 1516-Ն որոշման 8-րդ կետում նախատեսել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1. միավորել «ե», «զ», «է» և «թ» կետերը և վերախմբագրել.
2. «ժդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) պետական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ»,
3. «ժզ» կետից հետո ավելացնել նոր` «ժզ1» կետ` հետևյալ խմբագրությամբ. 
  «ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և կազմակերպում, իրականացման մոնիթորինգ»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ

31. «ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմա-կերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

Ընթացակարգով սահմանել գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների կազմակերպման գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները, մոնիթորինգի ցուցանիշները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

32. «Հայաստանի Հանրապե-տության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի
N 583-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հայտի և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «Պետական անտառները համայնքային կազմակերպություններին առանց մրցույթի հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը հաստատելու մասին» N 583-Ն որոշման մեջ փոփոխություններով պետք է` 
● 3-րդ բաժնում ներառվեն անտառների հավատարմագրային կառավարման հանձնելու պահանջները, քանի որ բաժնում ներկայացված են միայն հանձնման պայմանները, 
● 4-րդ բաժնում բացի հայտի ընդունման և մերժման պայմաններից ներկայացվեն նաև հավատարմագրային կառավարման հանձնումը մերժելու հիմքերը:
ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 4-ի N 583-Ն որոշման հանձնարարականի կատարման ապահովումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ

33. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի
N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը
1) «Պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տալու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում

ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշմամբ պետք է սահմանվեն` 
● անտառօգտագործման տարբեր տեսակների համար պահանջները,
● անտառօգտագործման համար հայտի հետ ներկայացվող ծրագրերի նկատմամբ հիմնական պահանջները,
● անտառօգտագործման տարբեր տեսակների իրավունքի տրամադրման համար լիազոր մարմնի կողմից կազմակերպվող մրցույթների հիմնական պայմանները,
● անտառօգտագործման հայտերի մերժման հիմքերը:
Ընթացակարգով պետք է սահմանվեն գործընթացի հաջորդական քայլերը, ժամկետները և պատասխանատուները` հստակ սահմանելով նախարարության աշխատակազմի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատվության շրջանակները, հստակեցվեն անհատույց և վճարի դիմաց անտառային հողերի օգտագործման տրամադրման և մերժման հիմքերը, կազմակերպվող մրցույթների պայմանները, անտառօգտագործման յուրաքանչյուր տեսակի համար պահանջները:
Հաստատել պետական անտառների և անտառային հողերի օգտագործման հայտի օրինակելի ձևը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ

(Հավելվածը փոփ. 16.02.11 N 107-Ա, փոփ., խմբ., լրաց. 21.03.11 N 202-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան