«Վավերացնում եմ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2001 թվականի N 390
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) ապահովել «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Սարյան փողոցի N 22 հասցեում գտնվող տարածքի (408 քառ. մ ընդհանուր մակերեսով) անհատույց օգտագործման իրավունքով հանձնումը «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը.
բ) 10-օրյա ժամկետում ապահովել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության և «Հայփոստ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև սահմանված կարգով գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
(1-ին կետը փոփ. 12.08.10 N 1370-Ն)
2. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման համար Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին հատկացնել 18125 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 7-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |