ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2009 թվականի N 593-Ա
Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ` ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2009 թվականի հուլիսի 29-ին կայանալիք Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով N 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օ. Գրիգորյանի` 2009 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|