«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307161
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 մարտի 2007 թ. |
N 05-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Հաշվետվություն օբյեկտների հիմնական միջոցների գործարկման և կապիտալ ներդրումների իրականացման մաuին» ձև թիվ 2-ԿՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 37-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման հավելվածով հաստատված մեթոդական ցուցումների 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և այլ անուղղակի հարկերի գումարները շինարարության և հիմնական միջոցների գործարկման ծախսերի կազմում չեն ներառվում»:
2. Որոշման հավելվածով հաստատված հաշվետվության ձևի 1-ին, 2-րդ աղյուսակներում «(փաստացի գներով` հազար դրամ)» բառերը փոխարինել «(փաստացի գներով` հազար դրամ` առանց ԱԱՀ)» բառերով:
Նախագահ |
Ս. Մնացականյան |