ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2009 թվականի N 715-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
2) «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերով.
4) «Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Տ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. օգոստոսի 25 |