ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2009 թվականի N 35-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից առաջարկվող լրացուցիչ 2 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարող հայկական պատվիրակության հետևյալ կազմը՝
Ա. Գրիգորյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար (հայկական պատվիրակության ղեկավար) |
Վ. Արամյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Հ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Գ. Այվազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ |
Գ. Խաչատրյան | - | «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն |
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունվարի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|