«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 ապրիլի 2005 թ. |
N 170-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)
1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների/հանձնաժողովի կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
(1-ին կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 127 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն կարգը կարգավորում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) լուծարային կառավարիչների/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ) կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:
(1.1-ին կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:
(2.1-ին կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
2.2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան:
2.3. Լուծարային կառավարիչը պարտավոր է բանկի տարածքում` հաճախորդի համար տեսանելի տեղում, փակցնել սույն կարգով սահմանված հրապարակվող տեղեկությունները:
2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:
(2.4-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ՝ բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):
(2.5-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:
(2.6-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:
(3.1-ին կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
3.2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
3.3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջով լուծարային կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում վերահրապարակում են ճշգրտված տեղեկությունները, եթե դրանք նախկինում կազմվել և հրապարակվել են սխալներով:
3.5. Միջանկյալ լուծարային հաշվեկշռում արտացոլված պահանջների, լուծարվող բանկին ներկայացված պահանջների և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկը (յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը) փակցվում է լուծարվող բանկի գտնվելու վայրում` տեսանելի տեղում և այդ մասին ծանուցվում է միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ:
4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
4.1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.
4.1.1. Լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում),
4.1.2. Սակարկություններ կազմակերպելու մասին հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ,
4.1.3. Տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման,
4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:
(4.1.4-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
4.1.5 Լուծարվող բանկի դրամական հոսքերի մասին հաշվետվությունը` սույն կարգի հավելված 2-ի ձև 10-ին համապատասխան,
4.1.6 Լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:
(4.2-րդ կետը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
4.3. Սույն կետի 4.1 ենթակետով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի և դրամական հոսքերի մասին հաշվետվության):
4.4. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
4.5. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի
հավելված 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը` ________________
|
Գույքի տեսակը |
Քանակը/ |
Արժեքը լուծարային |
Արժեքը հաշվետու |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
… |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը) |
(ձևը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ (ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը _______________ | |
ամսաթիվը ______________________ |
N |
Ներկայացված պահանջները` ըստ բանկի |
Ներկայացված պահանջներ, այդ թվում. |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չներկայացրած | ||||||||
Ընդամենը |
Լուծարային հանձնաժողովի |
Լուծարային հանձնաժողովի |
Քննարկման ենթակա | ||||||||
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ |
ՀՀ դրամ |
Արտարժույթ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Ֆիզիկական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
Հայաստանի Հանրապետության |
|
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
Իրավաբանական անձանց |
|
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
Համայնքների կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
Այլ անձանց կողմից ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր գումար |
|
|
|
|
|
|
|
|
|
|
____________________________________________________________ |
__________________________ |
(ձևը խմբ. 25.10.11 թիվ 288-Ն)
ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 3)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(ձև 4)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԸ (ձև 5)
(հազար դրամ) |
N |
Հոդվածի անվանումը |
Լուծարման օրվա դրությամբ |
Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա դրությամբ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Տրամադրված երաշխավորություններ, այդ թվում ` |
|
|
վարկային երաշխավորություններ |
|
| |
այլ երաշխավորություններ |
|
| |
2. |
Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր, այդ թվում՝ |
|
|
ակրեդիտիվներ |
|
| |
վճարային հանձնարարագրեր |
|
| |
այլ վճարային փաստաթղթեր |
|
| |
3. |
Ածանցյալ գործիքներ |
|
|
4. |
Ստացված գրավ, այդ թվում՝ |
|
|
պետական արժեթղթեր |
|
| |
այլ արժեթղթեր |
|
| |
թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներ |
|
| |
թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր |
|
| |
անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ |
|
| |
պատրաստի արտադրանք և ապրանքներ |
|
| |
դրամական միջոցներ |
|
| |
այլ գրավ |
|
| |
5. |
Ստացված երաշխավորություններ, այդ թվում՝ |
|
|
վարկային երաշխավորություններ |
|
| |
այլ երաշխավորություններ |
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 6)
N |
Գրավադրված գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ) |
Գրավառուի անունը կամ անվանումը |
Գրավով ապահովված պարտավորության տեսակը և չափը (հազար դրամ) |
Գրավով ապահովված գույքի գտնվելու վայրը |
Գրավի պայ-մանագրի կնքման ամսաթիվն ու այլ տեղեկություններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 7)
N |
Դատարանի վճռով արգելանքի տակ գտնվող գույքի բնորոշումը, պայմանագրով սահմանված կամ բանկի կողմից գնահատված կամ մոտավոր արժեքը (հազար դրամ) |
Հայցվորի անունը կամ անվանումը |
Արգելանքի կիրառման պատճառը |
Հայցային պահանջի չափը (հազար դրամ) |
Արգելանքի կիրառման ամսաթիվն ու այլ տեղեկություններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ. Տ.
(հավելվածը խմբ., փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգի
հավելված 2
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 8)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)
ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 9)
(ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն)
«__________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 10)
Ամսաթիվը _ թ-ից մինչև _թ.
(հազար դրամ) |
|
Հոդվածի անվանումը |
Նախորդ ժամանակաշրջան |
Հաշվետու ժամանակաշրջան |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Դրամական միջոցների ներհոսք |
|
|
|
|
|
|
1.1. |
Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների և հուշադրամների վաճառքից |
|
|
1.2. |
Արժեթղթերի վաճառքից, այդ թվում՝ |
|
|
|
պետական արժեթղթերից |
|
|
|
ոչ պետական արժեթղթերից |
|
|
1.3. |
Հայաստանի Հանրապետության և համայնքների նկատմամբ պահանջներից |
|
|
1.4. |
ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի նկատմամբ պահանջներից |
|
|
1.5. |
Արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներից |
|
|
1.6. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի դիմաց փոխհատուցումների ստացում, այդ թվում՝ |
|
|
|
դուրս գրված վարկերի |
|
|
|
դուրս գրված դեբիտորական պարտքերի |
|
|
1.7. |
Շահաբաժինների ստացում |
|
|
1.8. |
Բանկին պատկանող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ |
|
|
|
հող |
|
|
|
շենքեր, շինություններ |
|
|
|
գույք և գրասենյակային սարքավորումներ |
|
|
|
կապի և հաղորդակցման միջոցներ, հաշվողական, համակարգչային և ավտոմատ կառավարման այլ տեխնիկա |
|
|
|
փոխադրամիջոցներ |
|
|
|
այլ հիմնական միջոցներ |
|
|
1.9. |
Բռնագանձված գրավի վաճառքից |
|
|
|
անշարժ գույք |
|
|
|
այլ գույք |
|
|
1.10. |
Այլ եկամուտներ |
|
|
1.11. |
Այլ ստացված գումարներ |
|
|
|
|
|
|
2. |
Դրամական միջոցների արտահոսք |
|
|
2.1. |
Վճարումներ պարտատերերի պահանջների բավարարման գծով՝ ըստ օրենքով սահմանված հերթերի՝ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.2. |
Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գծով ծախսեր |
|
|
2.3. |
Գործուղման ծախսեր |
|
|
2.4. |
Կապի և հաղորդակցման ծախսեր |
|
|
2.5. |
Պահպանության ծախսեր |
|
|
2.6. |
Կոմունալ ծախսեր |
|
|
2.7. |
Գրասենյակային և տնտեսական ծախսեր |
|
|
2.8. |
Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման ծախսեր |
|
|
2.9. |
Այլ ծախսեր |
|
|
2.10. |
Ներդրումներ, այդ թվում՝ |
|
|
|
նյութական ակտիվների ձեռքբերում |
|
|
2.11. |
Այլ վճարումներ |
|
|
|
Դրամական միջոցների հոսքերի զուտ աճ |
|
|
|
Դրամական զուտ միջոցներ ժամանակաշրջանի սկզբում |
|
|
|
այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող |
|
|
|
Կանխատեսվող դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում |
|
|
|
այդ թվում՝ տնօրինման սահմանափակում ունեցող |
|
|
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ. Տ.
(հավելվածը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն)
Հավելված 3
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի
ՏԵՂԵԿԱՆՔ
Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ
Լուծարվող բանկի տվյալները | |
1. |
1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը |
2. |
1) Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը` __________________________________ __________________________________ 2) Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) _________________________________________________ 3) Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի նախաձեռնումը_______________________________ |
3. |
1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը` |
4. |
1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը |
5. |
1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը |
Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության արդյունքների մասին տեղեկություններ | |
6. |
1) Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)` |
7. |
1) Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային գործընթացի սկսելը`______________ |
Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների հատուցման գործընթացին | |
8. |
1) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը` |
Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը_________________
Ստորագրություն________________ Կ.Տ.
(հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն)
Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգը հավելվածի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ամսական
Լուծարվող բանկի անվանումը | |
Ամսաթիվը ______________________ թ-ից | |
մինչև __________________________թ. |
(հազար դրամ) |
N |
Ներկայացված պահանջները` ըստ բանկի |
Պահանջի չափը |
Ներկայացված պահանջներ, այդ թվում. |
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներված պահանջի չափը |
Պահանջի չափը | ||||
Դրամական միջոցների |
Հաշվանցման միջոցով |
Նոտարի դեպոզիտ կամ |
Գրավի իրացման |
Այլ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Ֆիզիկական անձանց կողմից |
|
|
|
|
|
|
|
|
2 |
ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
3 |
Հայաստանի Հանրապետության |
|
|
|
|
|
|
|
|
4 |
Հայաստանի Հանրապետության, այդ թվում` հարկային մարմնի կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
5 |
Իրավաբանական անձանց կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
6 |
Համայնքների կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
7 |
Օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, համայնքային բյուջեների կողմից բանկին ներկայացված պահանջներ |
|
|
|
|
|
|
|
|
8 |
Այլ անձանց կողմից բանկին ներկայացված |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդհանուր գումար |
|
|
|
|
|
|
|
|
_______________________________________________ |
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը) |