ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 մայիսի 2005 թ. |
N 233-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 111 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Խաչատուր Դավթյանի 2005 թվականի մայիսի 19-ի միջնորդագիրը ք. Երևան, Սայաթ-Նովա 10 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 111) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Խաչատուր Դավթյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 111 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչատուր Դավթյանին հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |
Տ. Սարգսյան |
2005 թ. մայիսի 27 Երևան |
