ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 271-Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը, «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (կետն ուժը կորցրել է 18.12.14 N 1444-Ն )
2. Ծրագիրն իրականացնելու նպատակով`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) 2013 թվականի համար հաշվարկված` վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, հատկացնել մինչև 62,414.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` մինչև 31,220.0 հազ. դրամ և ինն ամսում` մինչև 62,414.6 հազ. դրամ.
2) ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված` սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2013 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականին հատկացնել 14,892.7 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, որից` առաջին կիսամյակում` 7,446.3 հազ. դրամ և ինն ամսում` 14,892.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով).
3) «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2013 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականին հատկացնել 15,977.5 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի, որից` առաջին կիսամյակում` 7,988.8 հազ. դրամ և ինն ամսում` 15,977.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 18.04.13 N 401-Ն )
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրավունքը` հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի վճարման մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին, իսկ օգտագործված ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու մասով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ
(հավելվածն ուժը կորցրել է 18.12.14 N 1444-Ն )
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ պետության կողմից տրվող գումարների` ըստ համայնքների
(հազ. դրամ) |
N N |
Մարզի և համայնքի անվանումը |
1-ին կիսամսյակ |
Ինն ամիս |
Տարի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Արարատի մարզ |
|||
Երասխ |
74.0 |
148.0 |
148.0 | |
Ընդամենը` մարզում |
74.0 |
148.0 |
148.0 | |
2. |
Գեղարքունիքի մարզ |
|||
Վահան |
1,642.0 |
3,285.6 |
3,285.6 | |
քաղ. Ճամբարակ |
4,058.0 |
8,117.9 |
8,117.9 | |
Ընդամենը` մարզում |
5,700.0 |
11,403.5 |
11,403.5 | |
3. |
Վայոց ձորի մարզ |
|||
Խաչիկ |
410.0 |
820.7 |
820.7 | |
Խնձորուտ |
135.0 |
270.0 |
270.0 | |
Սերս |
303.0 |
606.8 |
606.8 | |
Նոր Ազնաբերդ |
73.0 |
146.0 |
146.0 | |
Բարձրունի |
280.0 |
560.0 |
560.0 | |
Ընդամենը` մարզում |
1,201.0 |
2,403.5 |
2,403.5 | |
4. |
Տավուշի մարզ |
|||
Ներքին Կարմիր աղբյուր |
636.0 |
1,272.0 |
1,272.0 | |
Ոսկեվան |
595.0 |
1,191.9 |
1,191.9 | |
Չորաթան |
974.0 |
1,948.6 |
1,948.6 | |
Կողբ |
2,064.0 |
4,122.0 |
4,122.0 | |
Վազաշեն |
332.0 |
664.7 |
664.7 | |
Բերքաբեր |
108.0 |
215.8 |
215.8 | |
Չինարի |
675.0 |
1,350.0 |
1,350.0 | |
Արծվաբերդ |
2,947.0 |
5,893.2 |
5,893.2 | |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) |
646.0 |
1,293.0 |
1,293.0 | |
Մոսեսգեղ |
1,513.0 |
3,027.0 |
3,027.0 | |
Դովեղ |
312.0 |
624.4 |
624.4 | |
Պառավաքար |
2,050.0 |
4,100.0 |
4,100.0 | |
Բերդավան |
2,497.0 |
4,995.3 |
4,995.3 | |
Բարեկամավան |
67.0 |
135.2 |
135.2 | |
Կոթի |
1,539.0 |
3,078.8 |
3,078.8 | |
Բաղանիս |
325.0 |
650.0 |
650.0 | |
Սարիգյուղ |
946.0 |
1,891.4 |
1,891.4 | |
Այգեձոր |
1,735.0 |
3,471.3 |
3,471.3 | |
Կիրանց |
200.0 |
400.0 |
400.0 | |
Այգեպար |
34.2 |
34.2 |
34.2 | |
Սևքար |
2,503.8 |
5,007.8 |
5,007.8 | |
Այգեհովիտ |
1,546.0 |
3,093.0 |
3,093.0 | |
Ընդամենը` մարզում |
24,245.0 |
48.459.6 |
48,459.6 | |
Ընդամենը |
31,220.0 |
62,414.6 |
62,414.6 |
(հավելվածը խմբ. 18.04.13 N 401-Ն )
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ պետության կողմից տրվող գումարների` ըստ համայնքների
(հազ. դրամ) |
N N |
Մարզի և համայնքի անվանումը |
1-ին կիսամսյակ |
Ինն ամիս |
Տարի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Արարատի մարզ |
||||
Երասխ |
1,392.9 |
2,785.8 |
2,785.8 | |
Ընդամենը` մարզում |
1,392.9 |
2,785.8 |
2,785.8 | |
2. |
Վայոց ձորի մարզ |
|||
Խաչիկ |
1,278.7 |
2,557.5 |
2,557.5 | |
Խնձորուտ |
189.8 |
379.5 |
379.5 | |
Ընդամենը` մարզում |
1,468.5 |
2,937.0 |
2,937.0 | |
3. |
Տավուշի մարզ |
|||
Ներքին Կարմիր աղբյուր |
202.1 |
404.3 |
404.3 | |
Չորաթան |
96.5 |
193.1 |
193.1 | |
Կողբ |
205.0 |
410.0 |
410.0 | |
Բերքաբեր |
40.8 |
81.6 |
81.6 | |
Չինարի |
104.5 |
209.0 |
209.0 | |
Արծվաբերդ |
127.6 |
255.2 |
255.2 | |
Մոսեսգեղ |
44.3 |
88.6 |
88.6 | |
Պառավաքար |
427.9 |
855.8 |
855.8 | |
Բերդավան |
939.5 |
1,879.0 |
1,879.0 | |
Այգեձոր |
275.0 |
550.0 |
550.0 | |
Կիրանց |
48.6 |
97.3 |
97.3 | |
Ոսկեվան |
688.0 |
1,375.0 |
1,375.0 | |
Կոթի |
1100.0 |
2,200.0 |
2,200.0 | |
Բաղանիս |
142.5 |
285.5 |
285.5 | |
Ոսկեպար |
85.5 |
171.5 |
171.5 | |
Դովեղ |
57.0 |
114.0 |
114.0 | |
Ընդամենը` մարզում |
4,584.9 |
9,169.9 |
9,169.9 | |
Ընդամենը |
7,446.3 |
14,892.7 |
14,892.7 |
(հավելվածը խմբ. 18.04.13 N 401-Ն )
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ պետության կողմից տրվող գումարների
(հազ. դրամ)
NN |
Մարզի և համայնքի անվանումը |
1-ին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
1. |
Սյունիքի մարզ |
|||
«Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածք |
7,988.8 |
15,977.5 |
15,977.5 | |
Ընդամենը` մարզում |
7,988.8 |
15,977.5 |
15,977.5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |