Գլխավոր տեղեկություն
Номер
N 1381-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.11.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.11.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.11.2008
Дата вступления в силу
29.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2008 թվականի N 1381-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 42-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաuտանի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կատարումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 90,000.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Թույլատրել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հյուրերի ուղևորափոխադրման հետ կապված ծախսերը կատարել կանխիկ ձևով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 28

Երևան