ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 628-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման արդյունքում նրա կազմից առանձնացվել են մի շարք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ և «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես սեփականություն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման 10-րդ կետում նշված տարածքի որոշ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010 թվականի հունվարի 1-ն է՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ կետերում նշված տարածքների, որտեղ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2010 թվականի ապրիլի 1-ն է և 10-րդ կետում նշված տարածքների, որտեղ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի դեկտեմբերի 31-ն է.».
2) որոշման հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
». |
3) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի N 10 սխեման և հավելվածը լրացնել նոր՝ 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7, 10.8, 10.9, 10.10, 10.11, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17 և 10.18 սխեմաներով` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» փակ բաժնետիրական ընկերության, «Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն», «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն» և «Տարսոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել սույն որոշումից բխող պայմանագրերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |