ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 624-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1.2-րդ կետի 1-ին ենթակետում «1 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերով, «ժամկետով» բառից հետո «և» բառը փոխարինել «,» կետադրական նշանով, իսկ «անժամկետ սահմանելու» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի «գ» ենթակետով սահմանված 8-րդ տարվա դիտարկման» բառերով.
2) որոշման 1.2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «1 տարի ժամկետով,» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: