Գլխավոր տեղեկություն
Номер
N 2335-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2009-01.10.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.02.20/9(464) Հոդ.221
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2006
Дата вступления в силу
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

 բ) ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:

(1.1-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 25
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ծառայողական գործուղման մեկնած աշխատողներին օրապահիկի վճարման և գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ծառայողական գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի հիմնական աշխատանքի վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:

3. Աշխատողները ծառայողական գործուղման մեկնում են գործատուի կողմից տրված հրամանի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Հրամանի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:

4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կնիք չունենալու դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:

(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն)

5.(5-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

 6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի հիմնական աշխատանքի վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` հիմնական աշխատանքի վայր ժամանելու օրը:

7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ծառայողական գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, հիմնական աշխատանքի վայրից մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքերում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:

Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):

(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն)

8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի հրամանով գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:

9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:

(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)

10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:

(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)


II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:

Գործուղումից վերադառնալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:

(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն)

12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:

(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն)

14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան հրամանը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:

15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի և մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:

16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան հրամանի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:

17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

18. Գիշերավարձը հատուցելու դեպքում` հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը, ինչպես նաև հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան հրամանի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:

19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին հրամանի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով:

Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքով, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով (որի վաճառքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ) ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

(Վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)

 

20.(20-րդ կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)

 21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ծառայողական գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 2000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:

(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն)

22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում հիմնական աշխատանքի վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը:

(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)

23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:

 24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Հայաստանի Հանրապետության տարածքում եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը

 

 
  Օրապահիկի ծախսերի չափը
(դրամ)
Գիշերավարձի չափը (դրամ)
նվազագույն առավելագույն (պետական և համայնքային
բյուջեների միջոցներից
հատկացվող ծախսերի)
  տարածք և ԼՂՀ Երևան
  2000 5000 15000 25000
Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերը

NN
ը/կ

Երկրները

Օրապահիկի ծախսերի չափը Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար)
եվրո ԱՄՆ-ի դոլար եվրո ԱՄՆ-ի
դոլար
1

2

3 4 5 6
1. ԱԼԲԱՆԻԱ        
  Տիրանա   58   108
  տարածք   45   54
2. ԱԼԺԻՐ        
  Ալժիր   144   144
  տարածք   62   47
3. ԱՄՆ        
  Վաշինգտոն   103   218
  Նյու Յորք   101   246
  Լոս Անջելես   79   168
  ԱՄՆ (տարածք)   76   125
4. ԱՆԳՈԼԱ        
  Լուանդա   118   145
  տարածք   60   70
5. ԱՆՏԻԳՈՒԱ և ԲԱՐԲՈՒԴԱ        
  Անտիգուա   124   172
  Բարբուդա        
6. ԱՎՍՏՐԱԼԻԱ        
  Կանբերա   162   150
  տարածք   120   141
7. ԱՎՍՏՐԻԱ 119   98  
8. ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ        
  Աբու Դաբի   112   239
  տարածք   94   159
9. ԱՐԳԵՆՏԻՆԱ        
  Բուենոս Այրես   78   158
  տարածք   56   38
10. ԱՖՂԱՆՍՏԱՆ        
  Քաբուլ   77   81
  տարածք   48   74
11. ԲԱՆԳԼԱԴԵՇ        
  Դակա   36   67
  տարածք   20   18
12. ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12)   100   133
  ԲԱՐԲԱԴՈՍ(16.12-15.04)   102   153
13. ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(21.04-19.12)
  101   173
  ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
(20.12-20.04)
  107   199
14. ԲԱՀՐԵՅՆ   73   180
15. ԲԵԼԳԻԱ 116   174  
16. ԲԵԼԻԶ        
  Բելիզ   80   124
  տարածք   67   85
17. ԲԵՆԻՆ        
  Պորտո-Նովո   79   86
  տարածք   37   57.34
18. ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-14.12)   37   112
  ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.03-30.11)   80   135
19. ԲՈՒԹԱՆ        
  Թխիմփխու   44   84
  տարածք   25   42
20. ԲՈԼԻՎԻԱ        
  Սուկրե   15   37
  տարածք   17   28
21. ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ        
  Սարաևո   60   94
  տարածք   37   46
22. ԲՈՏՍՎԱՆԱ        
  Գաբորոնե   65   122
  տարածք   39   59
23. ԲՐԱԶԻԼԻԱ        
  Բրազիլիա   85   217
  տարածք   42   95
24. ԲՐՈՒՆԵՅ        
  Բանդար-Սերի-Բագավան   86   141
25. ԲՈՒԼՂԱՐԻԱ        
  Սոֆիա   56   126
  տարածք   26   32
26. ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ        
  Ուագադուգու   89   97
  տարածք   42   44
27. ԲՈՒՐՈՒՆԴԻ        
  Բուժումբուրա   71   131
  տարածք   26   18
28. ԳԱԲՈՆ        
  Լիբրեվիլ   143   149
  տարածք   50   66.12
29. ԳԱՄԲԻԱ        
  Բանժուլ   88   144
  տարածք   20   29
30. ԳԱՅԱՆԱ        
  Ջորջթաուն   56   131
  տարածք   22   44
31. ԳԱՆԱ        
  Ակրա   32   65
  տարածք   23   40
32. ԳԵՐՄԱՆԻԱ        
  Բեռլին 90   134  
  տարածք 76   86  
33. ԳՎԱՏԵՄԱԼԱ        
  Գվատեմալա   86   97
  տարածք   66   63
34. ԳՎԻՆԵԱ        
  Կոնակրի   63   98
  տարածք   21   19
35. ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ        
  Բիսաու   86   140
  տարածք   68   50
36. ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12)   83   136
  ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12)   91   161
37. ԴԱՆԻԱ   138   206
38. ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Սանտո-Դոմինգո   74   112
  տարածք   27   40
39. ԵԳԻՊՏՈՍ        
  Կահիրե   73   119
  տարածք   31   41
40. ԵԹՈՎՊԻԱ        
  Ադիս Աբեբա   27   72
  տարածք   21   24
41. ԵՄԵՆ        
  Սանա   62   75
  տարածք   30   33
42. ԶԱՄԲԻԱ        
  Լուսակա   66   100
  տարածք   36   56
43. ԶԻՄԲԱԲՎԵ        
  Խարարե   98   103
  տարածք   65   102
44. ԷԿՎԱԴՈՐ        
  Կիտո   89   89
  տարածք   41   41
45. ԷՐԻԹՐԵԱ        
  Ասմերա   43   54
  տարածք   32   17
46. ԹԱԻԼԱՆԴ        
  Բանգկոկ   85   127
  տարածք   24   40
47. ԹՈՒՆԻՍ        
  Թունիս   86   90
  տարածք   66   58
48. ԹՈՒՐՔԻԱ        
  Անկարա   64   82
  Ստամբուլ   75   117
  տարածք   42   58
49. ԻՆԴՈՆԵԶԻԱ        
  Ջակարտա   70   90
  տարածք   35   52
50. ԻՌԼԱՆԴԻԱ 93   158  
51. ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ)   117   190
  ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.)   129   249
52. ԻՍՊԱՆԻԱ        
  Մադրիդ 116   147  
  տարածք 64   101  
53. ԻՍՐԱՅԵԼ        
  Թել Ավիվ   119   178
  Երուսաղեմ   82   134
  տարածք   84   74
54. ԻՏԱԼԻԱ        
  Հռոմ 108   143  
  տարածք 101   89  
55. ԻՐԱՆ        
  Թեհրան   68   151
  տարածք   54   69
56. ԻՐԱՔ        
  Բաղդադ   51   70
  տարածք   51   46
57. ԼԱՈՍ        
  Վյենտյան   31   44
  տարածք   18   13
58. ԼԵՀԱՍՏԱՆ        
  Վարշավա   84   178
  տարածք   68   127
59. ԼԵՍՈԹՈ        
  Մասերու   51   95
  տարածք   42   66
60. ԼԻԲԱՆԱՆ        
  Բեյրութ   101   128
  տարածք   42   65
61. ԼԻԲԵՐԻԱ        
  Մոնրովիա   129   129
  տարածք   33   25
62. ԼԻԲԻԱ        
  Տրիպոլի   70   120
  տարածք   57   54
63. ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ   54   45
64. ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ 79   104  
65. ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Պրայա   129   123
  տարածք   90   49
66. ԿԱՄԵՐՈՒՆ        
  Յաունդե   77   112
  տարածք   52   52
67. ԿԱՄԲՈՋԱ        
  Պնոմպեն   51   77
  տարածք   17   19
68. ԿԱՆԱԴԱ        
  Օտավա   157   176
  տարածք   104   139
69. ԿԱՏԱՐ   117   191
70. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Բանգի   84   81
  տարածք   22   11
71. ԿԻՊՐՈՍ        
  Նիկոսիա   101   135
  տարածք   93   109
72. ԿՈԼՈՒՄԲԻԱ        
  Բոգոտա   60   140
  տարածք   19   34
73. ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ        
  Մորոնի   67   96
  տարածք   46   37
74. ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.12-30.04)   72   178
  ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-30.11)   64   119
75. ԿՈՆԳՈ        
  Բրազավիլ   30   160
  տարածք   31   48
76. ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ)        
  Կինշասա   22   113
  տարածք   26   38
77. ԿՈՍՏԱ ՌԻԿԱ        
  Սան Խոսե   51   96
  տարածք   7   50
78. ԿՈՏ Դ, ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Յամուսուկրո   103   61
  տարածք   42   30
79. ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Փխենյան   52   96
  տարածք   51   60
80. ԿՈՒԲԱ        
  Հավանա   96   137
  տարածք   44   72
81. ՀԱԻԹԻ        
  Պորտ-օ-Պրենս   104   99
  տարածք   30   72
82. ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ        
  Մալաբո   128   138
  տարածք   75   88
83. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ        
  Սեուլ   189   189
  տարածք   156   108
84. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Պրիտորիա   68   116
  տարածք   55   85
85. ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ        
  Բելգրադ   88   121
  տարածք   45   59
86. ՀՆԴԿԱՍՏԱՆ        
  Դելի   45   110
  տարածք   35   78
87. ՀՈՆԴՈՒՐԱՍ        
  Տեգուսիգալպա   65   89
  տարածք   31   58
88. ՀՈՆԿՈՆԳ   90   220
89. ՀՈՐԴԱՆԱՆ        
  Աման   78   132
  տարածք   74   102
90. ՀՈՒՆԱՍՏԱՆ        
  Աթենք 88   156  
  տարածք 59   100  
91. ՀՈՒՆԳԱՐԻԱ   95   177
92. ՃԱՊՈՆԻԱ        
  Տոկիո   133   156
  տարածք   90   90
93. ՄԱԴԱԳԱՍԿԱՐ        
  Անտանանարիվու   75   100
  տարածք   33   35
94. ՄԱԼԱՎԻ        
  Լիլոնգվե   38   54
  տարածք   32   44
95. ՄԱԼԱԶԻԱ        
  Կուալա-Լումպուր   73   94
  տարածք   51   91
96. ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Մալե   46   90
  տարածք (մայիս-հուլիս)   105   171
  տարածք (օգոստոս-ապրիլ)   125   267
97. ՄԱԼԹԱ   131   174
98. ՄԱԼԻ        
  Բամակո   158   134
  տարածք   75   87
99. ՄԱԿԱՈ   47   92
100. ՄԱՎՐԻԿԻ        
  Պորտ Լուի   88   144
  տարածք   14   92
101. ՄԱՎՐԻՏԱՆԻԱ        
  Նուակշոտ   86   128
  տարածք   14   19
102. ՄԱՐՈԿԿՈ        
  Ռաբատ   71   106
  տարածք   52   69
103. ՄԱԿԵԴՈՆԻԱ        
  Սկոպյե   47   111
  տարածք   30   55
104. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն)        
  Լոնդոն   166   270
  տարածք   117   286
105. ՄԵՔՍԻԿԱ        
  Մեխիկո   117   175
  տարածք   78   99
106. ՄՅԱՆՄԱ        
  Յանգոն   38   52
  տարածք   17   22
107. ՄՈԶԱՄԲԻԿ        
  Մապուտու   86   90
  տարածք   40   48
108. ՄՈՆԱԿՈ 87   115  
109. ՋԱՄԱՅԿԱ        
  Քինգստոն   71   127
  տարածք (16.04-14.12)   27   178
  տարածք (15.12-15.04)   35   233
110. ՆԱՄԻԲԻԱ        
  Վինդհուկ   56   105
  տարածք   25   29
111. ՆԵՊԱԼ        
  Կատմանդու   48   75
  տարածք   15   21
112. ՆԻԳԵՐ        
  Նիամեյ   56   103
  տարածք   32   37
113. ՆԻԳԵՐԻԱ        
  Աբուջա   56   88
  տարածք   42   74
114. ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ 105   128  
115. ՆԻԿԱՐԱԳՈՒԱ        
  Մանագուա   63   98
  տարածք   34   48
116. ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ        
  Վելինգտոն   122   143
  տարածք   103   126
117. ՆՈՐՎԵԳԻԱ   116   225
118. ՇՎԵԴԻԱ        
  Ստոկհոլմ   91   289
  տարածք   84   228
119. ՇՎԵՅՑԱՐԻԱ   142   166
120. ՇՐԻ ԼԱՆԿԱ        
  Կոլոմբո   47   63
  տարածք   25   47
121. ՉԱԴ        
  Նջամենա   97   189
  տարածք   51   64
122. ՉԵԽԻԱ        
  Պրահա   95   203
  տարածք   34   56
123. ՉԻԼԻ        
  Սանտյագո   83   93
  տարածք   73   101
124. ՉԻՆԱՍՏԱՆ        
  Պեկին   96   96
  տարածք   41   65
125. ՊԱԼԱՈՒ ԿՂԶԻ        
  Կորոր   101   158
  տարածք   25    
126. ՊԱԿԻՍՏԱՆ        
  Իսլամաբադ   37   85
  տարածք   20   40
127. ՊԱՆԱՄԱ        
  Պանամա   84   87
  տարածք   28   28
128. ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ        
  Պորտ Մորսբի   74   137
  տարածք   36   43
129. ՊԱՐԱԳՎԱՅ        
  Ասունսյոն   35   81
  տարածք   20   29
130. ՊԵՐՈՒ        
  Լիմա   107   107
  տարածք   57   66
131. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 91   131  
132. ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04)   131   253
  ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12)   137   319
133. ՋԻԲՐԱԼԹԱՐ   61   64
134. ՋԻԲՈՒԹԻ        
  Ջիբութի   64   91
  տարածք   42   38
135. ՌՈՒԱՆԴԱ        
  Կիգալի   55   113
  տարածք   30   32
136. ՌՈՒՄԻՆԻԱ        
  Բուխարեստ   77   142
  տարածք   47   70
137. ՍԱԼՎԱԴՈՐ        
  Սան Սալվադոր   70   104
  տարածք   36   46
138. ՍԱՄՈԱ        
  Ապիա   55   174
  տարածք   7   18
139. ՍԱՆ ՄԱՐԻՆՈ        
140. ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ        
  Սան Տոմե   43   77
  տարածք   45   50
141. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ        
  Էր-Ռիադ   86   130
  տարածք   63   69
142. ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ   57   90
143. ՍԵՆԵԳԱԼ        
  Դակար   105   145
  տարածք   63   69
144. ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12)   79   114
  ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ(15.12-14.04)   83   154
145. ՍԻԵՐԱ ԼԵՈՆ        
  Ֆրիթաուն   68   61
  տարածք   29   31
146. ՍԻՆԳԱՊՈՒՐ   128   201
147. ՍԻՐԻԱ        
  Դամասկոս   64   113
  տարածք   27   53
148. ՍՈՄԱԼԻ        
  Մոգադիշո   29   57
  տարածք   15   20
149. ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ        
  Խոնիարա   71   73
  տարածք   21   18
150. ՍՎԱԶԻԼԵՆԴ        
  Մբաբանե   53   112
  տարածք   52   89
151. ՍՈՒԴԱՆ        
  Խարտում   60   106
  տարածք   41   32
152. ՍՈՒԼԹԱՆԱՏ ՕՄԱՆ        
  Մասկատ   109   193
  տարածք   72   87
153. ՍԼՈՎԱԿԻԱ        
  Բրատիսլավա   105   214
  տարածք   59   100
154. ՍԼՈՎԵՆԻԱ        
  Լյուբլյանա 65   137  
  տարածք 35   83  
155. ՍՈՒՐԻՆԱՄ   60   121
156. ՎԱՆՈՒԱՏՈՒ        
  Պորտ Վիլա   149   190
  տարածք   46   47
157. ՎԵՆԵՍՈՒԵԼԱ        
  Կարակաս   89   146
  տարածք   35   42
158. ՎԻԵՏՆԱՄ        
  Հանոյ   41   75
  տարածք   22   38
159. ՏԱՆԶԱՆԻԱ        
  Դար-Էս-Սալամ   38   90
  տարածք   28   44
160. ՏՈԳՈ        
  Լոմե   113   118
  տարածք   38   24
161. ՏՈՆԳԱ        
  Նուկուալոֆա   76   104
  տարածք        
162. ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ        
  ՏՈԲԱԳՈ (15.04-15.12)   119   151
  ՏՈԲԱԳՈ (16.12-14.04)   124   179
  տարածք   114   195
163. ՈՒԳԱՆԴԱ        
  Կամպալա   58   135
  տարածք   23   50
164. ՈՒՐՈՒԳՎԱՅ        
  Մոնտեվիդեո   57   117
  տարածք   41   44
165. ՔԵՆԻԱ        
  Նայրոբի   73   129
  տարածք   38   51
166. ՔՈՒՎԵՅԹ   119   266
167. ՖԻԼԻՊԻՆՆԵՐ        
  Մանիլա   55   98
  տարածք   22   50
168. ՖԻՆԼԱՆԴԻԱ        
  Հելսինկի 60   154  
  տարածք 61   112  
169. ՖԻՋԻ        
  Սուվա   122   108
  տարածք   56   49
170. ՖՐԱՆՍԻԱ        
  Փարիզ 99   137  
  տարածք 92   113  
171. ԽՈՐՎԱԹԻԱ        
  Զագրեբ   110   114
  տարածք   74   60
172. ԼԱՏՎԻԱ        
  Ռիգա   77   121
  տարածք   72   67
173. ԼԻՏՎԱ        
  Վիլնյուս   102   153
  տարածք   74   98
174. ԷՍՏՈՆԻԱ        
  Տալլին   125   135
  տարածք   94   90
  ԱՊՀ անդամ երկրներ        
175. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ        
  Մոսկվա   196   334
  Սանկտ Պետերբուրգ   69   160
  Սոչի   51   120
  Դոնի Ռոստով   92   172
  տարածք   43   88
176. ՄՈԼԴՈՎԱ        
  Քիշնև   72   109
  տարածք   21   32
177. ՈՒԿՐԱԻՆԱ        
  Կիև   79   124
  տարածք   40   82
178. ՎՐԱՍՏԱՆ        
  Թբիլիսի   78   122
  Ջավախք   40   53
  տարածք   54   69
179. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Բաքու   90   124
  տարածք   50   48
180. ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ        
  Մինսկ   65   112
  տարածք   50   76
181. ՂԱԶԱԽՍՏԱՆ        
  Աստանա   88   127
  տարածք   29   64
182. ՂՐՂԸԶՍՏԱՆ        
  Բիշքեկ   81   71
  տարածք   8   55
183. ՏԱՋԻԿՍՏԱՆ        
  Դուշանբե   71   90
  տարածք   7   15
184. ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ        
  Աշխաբադ   107   52
  տարածք   107   52
185. ՈՒԶԲԵԿՍՏԱՆ        
  Տաշքենդ   47   67
    տարածք   17   29

»:

(Հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


 Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման

Գ ո ր ծ ու ղ մ ա ն  վ կ ա յ ա կ ա ն

(օրինակելի ձև)

 

___________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)

___________________________________

___________________________________

 

Գործուղվում է ________________________________________________

(գործուղման վայրը, կազմակերպությունը)

 

Հրաման N ______________________________ ____ ______________ 200  թ.

 

Գործուղման նպատակը ___________________________________________

 

Գործուղման ժամկետը ___________ օր մինչև ____ ___________________ 200  թ.

 

 

մեկնել է ______________________  ժամանել է _______________________

 

____ ______________ 200 թ.

____ ______________ 200  թ.


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________

____________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

մեկնել է ______________________  ժամանել է ________________________

 

____ ______________ 200 թ.

____ ______________ 200  թ.


Կ.Տ. ___________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)


Կ.Տ.____________________________

(կամ պետական գրանցման վկայականի համարը)

____________________

____________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

(Ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան