ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշման հավելվածի «7. Հենքային ուսումնական պլան» գլխի «5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 16 Երևան |