Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
28 հունիսի 2012 թվականի N 26
28. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Ընդունել ի գիտություն Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 28-ի նիստի N 26 արձանագրային որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
/2011 թվական/
Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի (այսուհետ` Ծրագիր) կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ 474-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1425-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2011թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, պետական մասնակցության առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքի գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրերը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 2012 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:
Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են 2007-2009 թվականների ընթացքում միայն տարեկան վնասի ցուցանիշներ արձանագրած` թվով 110 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն, վիճակի բարելավման ուղղությամբ առողջացման ծրագիր կազմելու կամ լուծարման ներկայացնելու աշխատանքներ, վերլուծության արդյունքում պարզվել է, որ 45 ընկերություն արդեն 2010թ. առաջին կիսամյակում աշխատել են շահույթով: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ատոմէներգասեյսմնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն միացման ճանապարհով վերակազմակերպվել են: 3 ընկերություն ներկայացրել են գործարար ծրագիր, Արարատի մարզպետարանի 5 ընկերությունների բաժնետոմսերը սեփականության իրավունքով հանձնվել են համայնքներին: Վարչության տնօրինության 17 ընկերություններն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. Ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Դրանցից 6 ընկերություն առաջարկվել էր սահմանված կարգով ներկայացնել լուծարման` Ծրագրով, մնացած ընկերությունները ենթակա են մասնավորեցման` համաձայն «2011 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման /մասնավորեցման նախապատրաստման/, կամ լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցի»:
Պետական գույքի պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման պետական միասնական քաղաքականության իրականացման նպատակով Վարչությունում ներդրված պետական գույքի հաշվառման միասնական համակարգի շնորհիվ ստեղծված հաշվառման բազան հաշվետու ժամանակաշրջանում լրամշակվել և արդիականացվել է` ապահովելով տեղեկությունների հավաստիությունն ու տվյալների հավաքագրման անընդհատությունը:
Ծրագրի կատարողականը
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով /բաժնեմասերով/ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար Ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:
Ծրագրի N 1` «Լուծարման առաջարկվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով /բաժնեմասերով/ առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված` «ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման աշխատանքներն հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են: «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, սակայն նախագիծը հետ է վերադարձվել՝ առաջարկելով ընկերության լուծարմանն անդրադառնալ 170 ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման և 4-րդ և 5-րդ մասնաշենքերի 1-ին հարկերի և նկուղների օտարման հարցերը լուծելուց հետո: «Էկրան» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 03.09.09թ. թիվ 1005-Ն որոշմամբ գտնվում է լուծարման գործընթացում: Ցանկում ընդգրկված «Հատուկ կապ» ՓԲԸ-ն ցանկից հանելու առաջարկ է ներկայացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
Ծրագրի N 2` «Համայնքներին հանձնվող գույքի և բաժնետոմսերի» ցանկում ընդգրկված գույքն ու բաժնետոմսերը նախատեսվում է հանձնել Վարչության աշխատակազմին:
Ծրագրի N 3` «Վերակազմակերպման առաջարկվող` 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից առաջարկվել է հանել ցանկից:
Ծրագրի N 4` «Առևտրային կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը /բաժնեմասերը/ առաջարկվում է փոխանցել վարձակալության, հավատարմագրային կառավարման իրավունքով կամ կոնցեսիոն պայմանագրով» ցանկում ընդգրկված` «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի համար նախատեսված իրականացվելիք միջոցառման մասով, ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության, նախարարությունն ավարտել է ընկերության փաստաթղթերի նախապատրաստման կադաստրային փուլը, կազմել վարձակալության պայմանագրի նախագիծ, որը գտնվում է քննարկման փուլում: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի համար նախատեսված իրականացվելիք միջոցառումը չի իրականացվել, սակայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջարկվել է ընկերության բաժնետոմսերը փոխանցել կոնցեսիոն պայմանագրով` 2012 թվականին:
Ծրագրի N 5` «Առևտրային կազմակերպությունների, որոնք պետք է շահութաբաժիններ վճարեն» ցանկում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև բերված աղյուսակ N 1-ում:
Շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների շահութաբաժնների վճարման կատարողականի վերաբերյալ` ՀՀ պետական բյուջե պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից «Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենդներ» գանձապետական հաշիվներին փոխանցված շահութաբաժինները կազմել են 688.1 մլն դրամ, կանխատեսված` 490.0 մլն դրամի փոխարեն, այդ թվում` Ծրագրի ցանկ N 5-ում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից 2011 թվականին շահութաբաժինների գծով փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 425.2 մլն դրամ:
Աղյուսակ 1
Ծրագրում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների շահութաբաժինների վճարման 2011 թվականի կատարողականը
NN |
Առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
Հասցեն |
Հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Ֆինանսական տարվա արդյունքներով շահութաբաժինների կանխատեսվող մեծությունը |
ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների գծով փաստացի մուտքերը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Հայաերոնավիգա-ցիա» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
86500.0 |
203428.98 |
2. |
«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
3400.0 |
4777.0 |
3. |
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
700.0 |
1575.6 |
4. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Կապան, Մ.Ստեփանյանի 13 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
960.0 |
5. |
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Քաջարան Բակունցի 1 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
25.4 |
6. |
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Գորիս, Տաթևացի 31 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
320.0 |
7. |
«Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Մեղրի, Օհանջանյան 92 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
197.0 |
8. |
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Սիսիան, Չարենցի 14 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
748.5 |
9. |
«Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Ագարակ, Թումանյանի 1 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
10. |
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Կապան, Բաղաբերդ 48 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
83.0 |
11. |
«Տաթևի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Տաթև |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
31.0 |
12. |
«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ |
քաղ. Գորիս, Օրբելյանների 5 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
17.0 |
13. |
«Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Վերիշեն |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
213.5 |
14. |
«Արծվանիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ.Արծվանիկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
15. |
«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Առաջաձոր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
10.4 |
16. |
«Դարբասի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Դարբաս |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
14.5 |
17. |
«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Անգեղակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
12.0 |
18. |
«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Բռնակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
20.0 |
19. |
«Գորայքի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Գորայք |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
4.0 |
20. |
«Տեղի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Տեղ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
140.0 |
21. |
«Շինուհայրի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Շինուհայր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
49.0 |
22. |
«Խնձորեսկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Խնձորեսկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
150.0 |
23. |
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
7800 |
32719.5 |
24. |
«Հայատոմ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 50 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2000 |
13437.5 |
25. |
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Աբովյան 27 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
640 |
1529.0 |
26. |
«Էլեկտրաէներգետի-կական համակարգի օպերատոր» ՓԲԸ |
քաղ. Երևան, Աբովյան 27 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1500 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
27. |
«Էներգակարգա-բերում» ՓԲԸ |
քաղ. Երևան, Այգեձորի 67 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2510 |
3905.5 |
28. |
«Անալիտիկ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կոմիտասի 29 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1001.2 |
2349.2 |
29. |
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, Խորենացու 1-ին նրբանցք, շենք 1 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3138.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
30. |
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ծիծեռնակաբեր-դի 5, Սպորտ. ավան |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
45.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
31. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Հրազդան, Միկրոշրջան |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
800.0 |
200.0 |
32. |
«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 6 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
- |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
33. |
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 22 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
600.0 |
951.1 |
34. |
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Չարենցա-վան, |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
740.0 |
8369.5 |
35. |
«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Եղվարդ, Չարենցի 196 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
700.0 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
36. |
«ՀՀՌՑ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Նորք, Հովսեփյան 95 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
11888.0 |
33964.0 |
37. |
«Այրվածքների և ճառագայթաբանու-թյան գիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Դավթաշեն, 25 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1539.6 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
38. |
«Պրոֆ. Լ. Օ. Յոլյանի անվան արյունաբա-նական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ներսիսյան 7 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
10552.3 |
12757.0 |
39. |
«Մաշկային և սեռավա-րակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Ֆուչիկի 32 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1828.8 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
40. |
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Մոսկովյան 15 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
14865.6 |
44266.0 |
41. |
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, Արմենակյան 153 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9739.4 |
3558.0 |
42. |
«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Նուբարաշեն, 1/3 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
3128.2 |
Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել: |
43. |
«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Սևան |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1074.7 |
2908.0 |
44. |
«Հանրապետական հակատուբերկուլյո-զային դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Երևան, Արզնու խճուղի, 10 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1657.2 |
363.0 |
45. |
«Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կոմիտասի 49/4 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
17112.0 |
20000.0 |
46. |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Մալյան 6 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
2317.5 |
5217.5 |
47. |
«Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Գյուրջյան 10 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9132.8 |
25965.0 |
Ծրագրի ցանկ N 7-ի` «Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված /չլուծարված/ առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և /կամ/ լուծարման առաջարկելու ժամկետների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և այլ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված /չլուծարված/ առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և /կամ/ լուծարման 2011 թվականի կատարողականի վերաբերյալ
N/N |
Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերության (օբյեկտի) անվանումը /ծածկագիրը ըստ մասնավորեցման ծրագրի |
Հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Առաջարկության բովանդակու-թյունը (մասնավորեցնել կամ լուծարել) |
Առաջարկ-վող ժամկետը (տարի) |
Կատարողականը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Ամասիայի կինոցանցի «Ամասիա» կինոթատրոն /6098/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում |
2011թ. |
Մասնավորեցման վերաբերյալ ՀՀ կառավարության 17.11.2011թ. |
2. |
Կրասնոսելսկի կինոցանց /6115/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում |
2011թ. |
Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել 2012թ-ը |
3. |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՓԲԸ /62403/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011թ. |
Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել 2012թ-ը |
4. |
Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն /6111/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011թ. |
Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել 2012թ-ը |
5. |
«Ավտոտրանսպորտի» ՓԲԸ /90025/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011թ. |
Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել 2012թ-ը |
6. |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ /21425/ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011թ. |
Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 18.08.2011թ. |
7. |
«Լուսմատ» ՓԲԸ /62407/ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
մասնավորեցում |
2011թ. |
Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել 2012թ-ը |
8. |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ /62079/ |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 |
Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 21.07.2011թ. |
9. |
«Մետրոպոլիտենի առևտրային կենտրոն» ՓԲԸ /62115/ |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 |
Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 03.03.2011թ. |
10. |
«Շինվերանորոգում» ՓԲԸ /90037/ |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 |
Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում, 31.03.2011թ. |
11. |
«Ռադիո» ՓԲԸ /90020/
|
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 02,12,2010թ. |
12. |
«Հրազդան – 7» ՓԲԸ /62411/ |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 |
Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 17.06,2011թ. |
