040.0298.01.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 298
քաղ. Երևան
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ (ՏՈՆԱՎԱՃԱՌ, ՇՈՒԿԱ ԵՎ ԱՅԼՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը։
2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 11-ի «Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 379 և 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1018 որոշումների հիման վրա կազմակերպված՝ Մեղրու և Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկաների կազմակերպիչների վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
առեվտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա եվ այլն) կազմակերպչի կողմից առեվտրի իրականացման վայրում առեվտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու
1. Սույն կարգով սահմանվում են առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպչի (այսուհետև՝ կազմակերպիչ) կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունները և դրանք ներկայացնելու կարգը։
2. Կազմակերպիչը յուրաքանչյուր ամսվա համար իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում տեղեկություններ առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին։
3. Կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում (տոնավաճառ, շուկա և այլն) առևտրական գործունեություն իրականացրած անձանց մասին ներկայացվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) իրավաբանական անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը.
բ) անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հասցեն, սոցիալական ապահովության քարտի համարը, կազմակերպչի կողմից տրամադրված տարածքի մակերեսը (մ2), ամսվա ընթացքում կազմակերպչի կողմից գանձվող վճարի չափը։
Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք իրականացնող անձանց վերաբերյալ կազմակերպչի կողմից սույն կարգով սահմանված տեղեկություններ չեն ներկայացվում։
(3-րդ կետը լրաց. 02.12.04 N 1852-Ն)
4. Կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում են տեղեկություններ (ձևը կցվում)։
5. Կազմակերպչի կողմից տեղեկությունները ներկայացվում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում։
6. Հարկային մարմին ներկայացվող տեղեկություններում առևտրի իրականացման վայրում յուրաքանչյուր առևտրական գործունեություն իրականացնողի վերաբերյալ տեղեկություն չներառելու կամ կեղծ տեղեկություն ներկայացնելու դեպքում կազմակերպիչը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Ձև
-----------------------------տարածքային
հարկային տեսչություն
Փաստաթղթի հերթական համարը___________ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի հարկ վճարողի հաշվառման համարը |
| ||||||||||
2. Տեղեկությունների ներկայացման ժամանակահատվածը |
| ||||||||||
3. Իրավաբանական անձի անվանումը |
|||||||||||
4. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|||||||||||
5. Անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական ապահովության քարտի համարը |
|||||||||||
6. Գտնվելու վայրը |
|||||||||||
7. Գործունեության իրականացման հասցեն |
NN ը/կ |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական անձի անվանումը |
Կազմակերպա-իրավական ձևը |
ՀՎՀՀ |
Գտնվելու վայրը |
Կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը (քառ. մ) |
Հատկացված տարածքի համար կազմա- կերպչի կողմից գանձվող վճարի չափը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
NN ը/կ |
Առևտրի իրականացման վայրում առևտրական գործու- |
Նշել անհատ ձեռնարկատեր կամ քաղաքացի լինելը |
ՀՎՀՀ (անձնագրի սերիան և համարը) |
Գտնվելու վայրը (հասցեն) |
Անհատ ձեռնարկա- |
Կազմա- |
Հատկացված տարածքի համար կազմա- կերպչի կողմից գանձվող վճարի չափը |
Նշում- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Պատասխանատու անձը |
________________________________ |
Կ.Տ |
|
(ձևը խմբ. 02.12.04 N 1852-Ն)
(կարգը լրաց., խմբ. 02.12.04 N 1852-Ն)