«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2005 թվականի N 2181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:
բ) Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութերի ներմուծման և արտահանման լիցենզիայի ձևերում (NN 2 և 3 հավելվածներ) «(ստորագրությունը, անունը, ազգանունը)» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. դեկտեմբերի 19 |