ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1583-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաների ուժեղացման և շինարարության ավարտման աշխատանքներն ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 2008 թվականի բնակարանային շինարարության ծրագրում:
2. Հաստատել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 բազմաբնակարան շենքի բնակարանների կառուցվածքը` ըստ սենյակների թվի` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների ավարտից հետո շենքի 120 բնակարանից`
ա. 90 բնակարան` սեփականության իրավունքով տրամադրվում են Երևան քաղաքի նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի անդամներին` համաձայն N 2 հավելվածի,
բ. 30 բնակարան` հանձնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինմանը` համաձայն N 3 հավելվածի.
2) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց բնակարանները շահագործման են հանձնվում բնակարանների մուտքի և արտաքին դռների, լուսամուտների ու ներքին միջնորմների տեղադրմամբ` առանց ներքին հարդարման աշխատանքների, ինժեներական ցանցերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման.
3) սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվի փայատերերի կողմից ներդրված միջոցների չօգտագործված մասի դիմաց պետական օգնության տրամադրման մասով ամրագրված պետական պարտավորությունները համարվում են դադարեցված.
4) նախկին «Մասիս-3» բնակարանաշինարարական կոոպերատիվում միջոցներ ներդնելու կապակցությամբ կատարված վճարումները հավաստող փաստաթղթերի բնօրինակները մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը չներկայացնելու պատճառով սույն որոշման N 2 հավելվածի ցուցակում չընդգրկված, նշված բնակարանաշինարարական կոոպերատիվի 30 փայատերին` Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց կտրամադրվի դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի N 229 որոշմամբ հաստատված ժամանակացույցով նախատեսված հերթականությամբ` 2010 թվականին: Ընդ որում, յուրաքանչյուր փայատերի տրամադրման ենթակա օգնության գումարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգի 7-րդ կետի համաձայն` առանց հաշվի առնելու փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքի ու շինարարության օբյեկտի ընդհանուր նախահաշվային արժեքի նկատմամբ անավարտ շինարարության փաստացի կատարողականի ցուցանիշները:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի N 11 անավարտ շինարարության բազմաբնակարան շենքի և դրա կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. հունվարի 14 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ` ԸՍՏ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԹՎԻ
Բնակարան- ների թիվը ընդամենը |
որոնցից` | ||
անավարտ շինարարության նախկին «Մասիս-3» բնակարանաշինարա- րական կոոպերատիվի անդամներին հատկացվող բնակարանների թիվը |
ՀՀ պաշտպանության | ||
Ընդամենը | 120 | 90 | 30 |
որոնցից` | |||
1-սենյականոց | 20 | 19 | 1 |
2-սենյականոց | 40 | 24 | 16 |
3-սենյականոց | 40 | 33 | 7 |
4-սենյականոց | 20 | 14 | 6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ «ՄԱՍԻՍ-3» ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2007 թվականիդեկտեմբերի 27-ի N 1583-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ N 11 ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ
NN ը/կ |
Բնակարանի համարը | Սենյակների թիվը |
1. | 8 | 1 |
2. | 10 | 3 |
3. | 11 | 4 |
4. | 17 | 2 |
5. | 18 | 3 |
6. | 19 | 4 |
7. | 21 | 2 |
8. | 25 | 2 |
9. | 26 | 3 |
10. | 27 | 4 |
11. | 29 | 2 |
12. | 33 | 2 |
13. | 34 | 3 |
14. | 35 | 4 |
15. | 37 | 2 |
16. | 41 | 2 |
17. | 42 | 3 |
18. | 43 | 4 |
19. | 45 | 2 |
20. | 49 | 2 |
21. | 50 | 3 |
22. | 51 | 4 |
23. | 53 | 2 |
24. | 57 | 2 |
25. | 58 | 3 |
26. | 61 | 2 |
27. | 65 | 2 |
28. | 69 | 2 |
29. | 73 | 2 |
30. | 77 | 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |