«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
3 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թվականի N 276
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունների կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքների և նախկին վարչական շրջանների սոցիալական ծառայությունները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների իրավաբանական անձի կարգավիճակով համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների
ա) աշխատողների թվաքանակը` 687 միավոր.
բ) (ենթակետը հանվել է 14.12.98 N 797)
(2-րդ կետը փոփ. 27.10.97 N 470, 14.12.98 N 797)
3. Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համաձայնեցնելով, մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների օրինակելի կանոնադրությունը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայության և Հայաստանի Հանրապետությունում սոցիալապես առավել անապահով ընտանիքներին ընտանեկան նպաստ նշանակելու և վճարելու կարգի վերաբերյալ կանոնադրությունները հաստատելու մասին» N 458 որոշումը, բացի նշված որոշման 4-րդ կետից, և Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի N 188 կարգադրությունը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ |
1 |
2 |
Արագածոտնի մարզ | |
Աշտարակի | քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ապարանի | Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ծաղկահովտի | Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը |
Թալինի | Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արարատի մարզ | |
Արարատի | քաղ. Արարատ |
Վեդու | Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արտաշատի | քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մասիսի | Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արմավիրի մարզ | |
Արմավիրի | քաղ. Արմավիր և Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բաղրամյանի | Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վաղարշապատի | քաղ. Վաղարշապատ և Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը |
Գեղարքունիքի մարզ | |
Գավառի | քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սևանի | քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ճամբարակի | Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարտունու | Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը |
Վարդենիսի | Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Լոռվա մարզ | |
Վանաձորի | քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Թումանյանի | քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սպիտակի | քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ստեփանավանի | քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Տաշիրի | Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը |
Կոտայքի մարզ | |
Աբովյանի | քաղ. Աբովյան և Աբովյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Հրազդանի | քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքը բացառությամբ Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերի |
Չարենցավանի | քաղ. Չարենցավան Ալափարս, Արզական, Բջնի, Կարենիս և Ֆանտան գյուղերը |
Եղվարդի | Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը |
Շիրակի մարզ | |
Գյումրիի | քաղ. Գյումրի |
Ախուրյանի | Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ամասիայի | Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը |
Աշոցքի | Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Արթիկի | քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մարալիկի | Անիի նախկին վարչական շրջանի տարածքը |
Սյունիքի մարզ | |
Գորիսի | քաղ. Գորիս և Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը |
Կապանի | քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Մեղրու | Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը |
Սիսիանի | Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վայոց ձորի մարզ | |
Եղեգնաձորի | Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը |
Վայքի | Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը |
Ջերմուկի | քաղ. Ջերմուկ |
Տավուշի մարզ | |
Իջևանի | Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Նոյեմբերյանի | Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը |
Բերդի | Տաուշի նախկին վարչական շրջանի տարածքը |
Դիլիջանի | քաղ. Դիլիջան |
Երևան քաղաք | |
Կենտրոնի | Կենտրոնի թաղային համայնքի տարածքը |
Արաբկիրի | Արաբկիրի թաղային համայնքի տարածքը |
Շենգավիթի | Շենգավիթի թաղային համայնքի տարածքը |
Էրեբունու | Էրեբունու թաղային համայնքի տարածքը |
Նուբարաշենի | Նուբարաշենի թաղային համայնքի տարածքը |
Նորք-Մարաշի | Նորք-Մարաշի թաղային համայնքի տարածքը |
Մալաթիա-Սեբաստիայի | Մալաթիա-Սեբաստիայի թաղային համայնքի տարածքը |
Ավանի | Ավանի թաղային համայնքի տարածքը |
Նոր Նորքի | Նոր Նորքի թաղային համայնքի տարածքը |
Քանաքեռ-Զեյթունի | Քանաքեռ-Զեյթունի թաղային համայնքի տարածքը |
Աջափնյակի | Աջափնյակի թաղային համայնքի տարածքը |
Դավթաշենի |
Դավթաշենի թաղային համայնքի տարածքը |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ն Ո Ր Մ Ա Ց ՈՒ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(հավելվածը հանվել է 14.12.98 N 797)
