ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2008 թվականի N 639-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և Վարդավառի տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի հունիսի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հունիսի 28-ը՝ շաբաթ օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հունիսի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|