ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի N 1529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2.3-րդ կետը`
ա. «N 3 հավելվածի» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 1892-Ն որոշմամբ «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով ներդրված 16392.3 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցները՝ համաձայն N 6 հավելվածի» բառերով,
բ. «համաձայն N 4 հավելվածի» բառերից հետո լրացնել «և 16392320 դրամ արժողությամբ գույքը՝ համաձայն N 6 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4.1-ին կետով.
«2.4.1. Ընկերության գույքի կազմից առանձնացնել 1983 թվականի արտադրության (թափքը` T6C6060483, շարժիչը` 2770), 2.185.680 դրամ հաշվեկշռային արժեքով և 1988 թվականի արտադրության (թափքը` T80T9580988, շարժիչը` 8806K84262), 967.500 դրամ հաշվեկշռային արժեքով երկու ԱԱ 60 Մազ մակնիշի ավտոմեքենաները և դրանք ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:».
3) որոշման 2.5-րդ կետը «մասով» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով» բառերով.
4) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված
«Հավելված N 6 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |