«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մայիսի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 մայիսի 2009 թ. |
N 211-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի» 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 7-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 28-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 3.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3.9 Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արբանյակային կապի երկրային կայանների (ամրակցված, շարժական) ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ստանալու դեպքում Հանձնաժողովը կայացնում է համապատասխան որոշում 10, իսկ սույն կարգի 3.5.1 կետով նախատեսված նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ստանալու դեպքում` 30 աշխատանքային օրվա ընթացքում:».
2) Կարգի N 8 հավելվածի N 1 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ (ամրակցված, շարժական), անկախ կայանների քանակից` 200 000».
3) Կարգի N 8 հավելվածի N 2 աղյուսակի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Արբանյակային կապի երկրային կայաններ (ամրակցված, շարժական), ըստ մեկ հաճախականության, անկախ կայանների քանակից` 50 000»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |