Գլխավոր տեղեկություն
Номер
N 557-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2008-20.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2008.06.18/38(628) Հոդ.614
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.06.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2008
Дата вступления в силу
19.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2008 թվականի N 557-Ն

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:

2. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

3. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 4-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության լիազորություններ վերապահելու մասին» N 149 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 9
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.10.2015, N 1147-Ն 15.10.2015, N 557-Ն
19.03.2015, N 263-Ն 05.04.2015, N 557-Ն
30.12.2010, N 1731-Ն 20.01.2011, N 557-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան