ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Արաբկիր թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 12/16
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ և 18-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին միաձայն (12 կողմ) քվեարկությամբ որոշում է.
1. Հաստատել Արաբկիր համայնքի 2009 թվականի
1.1 տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1)
1.2 տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ղեկավար՝ |
Ա. Երիցյան |
Հավելված 1
Հաստատված է Արաբկիր համայնքի ավագանու 25.12.08 թ. թիվ 12/16 որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական տուրքերի անվանումը |
Ժամանա-կահատված |
Դրույքաչափը | ||||||
1. |
Համայնքի վարչական տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար | ||||||||
1.1 |
ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր |
եռամսյակ |
10000.0 | ||||||
1.2 |
ծխախոտի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր |
եռամսյակ |
10000.0 | ||||||
2 |
Համայնքի վարչական տարածքում | ||||||||
2.1 |
բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար |
օրական |
450.0 | ||||||
2.2 |
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար |
տարեկան |
350000.0 | ||||||
3 |
Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին) և խաղատներին ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվության համար | ||||||||
3.1 |
առևտրի օբյեկտների համար |
տարեկան |
87500.0 | ||||||
3.2 |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
տարեկան |
175000.0 | ||||||
3.3 |
բաղնիքների (սաունաների) համար |
տարեկան |
350000.0 | ||||||
3.4 |
շահումով խաղերի կազմակերպման համար |
տարեկան |
650000.0 | ||||||
3.5 |
վիճակախաղերի կազմակերպման համար |
տարեկան |
262500.0 | ||||||
4 |
Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար |
տարեկան |
0.0 | ||||||
5 |
Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար |
1000.0 | |||||||
6 |
Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ՝ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվություն | ||||||||
6.1 |
հիմնական օբյեկտների համար |
||||||||
6.1.1 |
մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
75000.0 | |||||||
6.1.2 |
«6.1.1» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար |
||||||||
6.1.2.1 |
201 քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
150000.0 | |||||||
6.1.2.2 |
501 քմ-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
250000.0 | |||||||
6.1.2.3 |
1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
350000.0 | |||||||
6.2 |
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար |
||||||||
6.2.1 |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
15000.0 | |||||||
6.2.2 |
20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
25000.0 | |||||||
7 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի համար, եթե | ||||||||
7.1 |
չի նախատեսվում կցակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն |
15000.0 | |||||||
7.2 |
բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխա-տանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում |
||||||||
7.3 |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն |
||||||||
8 |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է |
25000.0 | |||||||
9 |
Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն | ||||||||
9.1 |
ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ համար |
ամսական |
3000.0 | ||||||
9.2 |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ համար |
ամսական |
5250.0 | ||||||
9.3 |
այլ արտաքին գովազդի յուրաքանչյուր քմ-ի համար |
ամսական |
2600.0 | ||||||
9.4 |
համայնքի տարածքում տեղադրված յուրաքանչյուր դատարկ գովազդային վահանակի համար |
ամսական |
1200.0 | ||||||
10 |
Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար |
տարեկան |
50000.0 |
Ֆինանսաբյուջետային և համայնքի զարգացման ծրագրերի բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ՝ |
Հ. Հարությունյան |
Հավելված 2 Հաստատված է Արաբկիր համայնքի ավագանու 25.12.08 թ. թիվ 12/16 որոշմամբ |
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎՃԱՐՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/հ |
Տեղական վճարների անվանումը |
Գործա-կից |
Չափման միավոր |
2009 թ. նախա-տեսվող վարձավճար (ՀՀ դրամ) |
1 |
Շինարարության կամ շինարարական տեսքը փոփոխվող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար |
|||
1.1 |
մինչև 20 քմ շինության համար |
15000.0 | ||
1.2 |
21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար |
75000.0 | ||
1.3 |
51 քմ և ավելի շինության համար |
150000.0 | ||
2 |
շինության ավարտը փաստագրելու |
|||
2.1 |
մինչև 20 քմ շինության համար |
20000.0 | ||
2.2 |
21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար |
75000.0 | ||
51 քմ-ից մինչև 150 քմ շինության համար |
125000.0 | |||
2.3 |
151 քմ և ավելի շինության համար |
150000.0 | ||
2.4 |
բազմաբնակարան բնակելի շենքերի համար |
600000.0 | ||
3 |
համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար |
1 քմ |
2000.0 |
Ֆինանսաբյուջետային և համայնքի զարգացման ծրագրերի բաժնի պետ, գլխավոր ֆինանսիստ՝ |
Հ. Հարությունյան |