«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60309099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հունվարի 2009 թ. |
թիվ 08-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թ. հոկտեմբերի 26-ի «Հաշվետվություն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև թիվ 29-ԳՏ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևից հանել «գյուղական և քաղաքային (այդ թվում թաղային) համայնքները» բառերը:
2. Որոշմամբ հաստատված հաշվետվության ձևի լրացման հրահանգի 2-րդ կետից հանել «գյուղական և քաղաքային (այդ թվում թաղային) համայնքների» բառերը:
Նախագահ | Ս. Մնացականյան |