ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 2008 թվականի N 1476-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հանձնված և «Հայաստանի Հանրապետության դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերի` 605 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) և դրան համապատասխան` ընդհանուր բաժնային սեփականություն համարվող հողամասի մասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209-Ն որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի օգոստոսի 13-ին գնահատված գույքի արժեքը կազմում է 277025.0 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը կազմում է 277025.0 հազ. դրամ.
3) գնորդին է անցնում գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականություն համարվող հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի և ընդհանուր բաժնային սեփականություն համարվող հողամասի` իր բաժնի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Գնորդը պարտավորվում է վճարումները կատարել 4-ամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 18 Երևան |