«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2007 թ. |
N 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 22-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործավարության մատյանների ձևերը և դրանք լրացնելու կարգը սահմանելու մասին» N 46-Ն որոշմամբ սահմանված թիվ 2 հավելվածի «Ընտրողների ցուցակները, զինծառայողների զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը դրոշմակնքելու համար նախատեսված դրոշմակնիքը /եթե հատկացվել է/ ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնվեց ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին:
Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները՝ հարյուրական կապերով /փաթեթներով/ ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնվեց քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին: Կնիքը և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները ըստ հերթափոխի գրաֆիկի հանձնվեց քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին:» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընտրողների ցուցակները, ըստ հերթափոխի ժամանակացույցի, հանձնվեցին ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին:
Քվեաթերթիկները և քվեարկության ծրարները՝ հարյուրական կապերով /փաթեթներով/, ըստ հերթափոխի ժամանակացույցի հանձնվեցին քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին: Կնիքը և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեների ցուցակը, իսկ համապետական ընտրությունների դեպքում` նաև դրոշմակնիքը, ըստ հերթափոխի ժամանակացույցի,
հանձնվեցին քվեարկության ծրարները կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամին:»:
2. Որոշմամբ սահմանված թիվ 2 հավելվածի ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների քվեարկությունը կազմակերպելու մասին գրառումներում «շրջիկ արկղ» բառերից հետո լրացնել «և դրոշմակնիք» բառերով:
3. Որոշմամբ սահմանված թիվ 2 հավելվածի քվեարկության արդյունքների ամփոփման նիստի արձանագրության`
ա) «հաշվարկում է չօգտագործված քվեարկության ծրարները, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված, տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկների ընդհանուր թիվը, հայտարարում դրանք և արձանագրում, ապա քվեաթերթիկները` ներքևի ձախ մասից, իսկ քվեարկության ծրարները` ցանկացած անկյունից կտրելով մարում է, մարված քվեաթերթիկները և քվեարկության ծրարները առանձին-առանձին փաթեթավորում, իսկ փաթեթը կնքում» բառերը փոխարինել «հաշվարկում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված, տպագրական խոտանի պատճառով սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկների ընդհանուր թիվը, հայտարարում դրանք և արձանագրում, ապա քվեաթերթիկները ներքևի ձախ կամ աջ մասից կտրելով` մարում է, մարված քվեաթերթիկները փաթեթավորում, իսկ փաթեթը կնքում.» բառերով.
բ) «Չօգտագործված քվեարկության ծրարների ընդհանուր թիվը (Գ)» և «(Գ) /լրացվում է միաժամանակ երկու տարբեր քվեարկություն անցկացվելու ժամանակ/» բառերը հանել.
գ) «3) ընտրողների ցուցակների, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակների հիման վրա, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, հայտարարում այն և արձանագրում. Ընտրողների ընդհանուր թիվը» բառերը հանել.
դ) «4) ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա, հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը, հայտարարում այն և արձանագրում, ապա փաթեթավորում է նշված ցուցակները, իսկ փաթեթը կնքում:
Գրանցված ընտրողների թիվը՝ ըստ ստորագրությունների (Բ)» և «(Բ) /լրացվում է միաժամանակ երկու տարբեր քվեարկություն անցկացվելու ժամանակ/» բառերը փոխարինել «3) ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկներ ստացած ընտրողների) թիվը, հայտարարում այն և արձանագրում, ապա փաթեթավորում է նշված ցուցակները, իսկ փաթեթը կնքում:
Քվեարկության մասնակիցների թիվը (Բ)» և «(Բ) /լրացվում է միաժամանակ երկու տարբեր քվեարկություն անցկացվելու ժամանակ/» բառերով.
ե) «Բացում է քվեատուփը» բառերից առաջ լրացնել «Տեղամասային ընտրական հանձնաժողովը հավաքում է չօգտագործված քվեարկության ծրարները, փաթեթավորում և ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկի հետ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում չի տեղադրվում:» բառերով.
զ) «Սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը» բառերը փոխարինել «Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պետական գրանցում ստանալուց հետո` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակվելու հաջորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |