ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2007 թվականի N 960-Ն
«ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 994-Ա ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1849-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախկինում ամրացված` Մամիկոնյանց 52ա հասցեում գտնվող ուսումնական շենքը` 968 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 3761788 դրամ սկզբնական արժեքով, իսկ սեփականության իրավունքով` «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող, 24400342 դրամ սկզբնական արժեքով գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`
1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 994-Ա և հոկտեմբերի 10-ի «Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 994-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1849-Ն որոշումները:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել փոխանցման ակտի համաձայն կազմակերպությանն ամրացվող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, որի համաձայն ամրացվող պետական գույքը վարձակալության հանձնելիս վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|