ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2007 թվականի N 867-Ա
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա ենթակայության պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հանցագործությունների և այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու կարգը և հանցագործությունների միասնական հաշվառման կարգը մշակելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար համապատասխան թեկնածություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետութան ոստիկանության պետի տեղակալ (խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |