ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2008 թվականի N 223-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի պահպանման ծախսերն ապահովելու նպատակով «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացնել 4980.4 հազ. դրամ, որից` 2008 թվականի առաջին եռամսյակում` 1865.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում (աճողական)` 3011.7 հազ. դրամ և ինն ամսում` 4058.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը տրամադրել «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|