Գլխավոր տեղեկություն
Номер
N 466
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.12.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.08.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.08.1996
Дата вступления в силу
14.08.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 1996 թվականի N 466

քաղ. Երևան

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):

2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` տրված ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվին լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացման հարցը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Գ. Գամազյան

-

ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Խ. Հարությունյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Խուդավերդյան

-

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

Ս. Գիմիշյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Գ. Հարությունյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Ս. Հովհաննիսյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արմավիրի մարզպետ

Հ. Աբրահամյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաշատի քաղաքապետ

Վ. Այվազյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Չարենցավանի քաղաքապետ

Վ. Խաչատրյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ

Ա. Խրիմյան

-

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի Էրեբունու թաղային համայնքի ղեկավար

Ա. Անդրեասյան

-

ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ասլիկյան

-

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Շ. Կիրակոսյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռ. Սաֆարյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հ. Մանուկյան

-

ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ

Ա. Բաբախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

(կազմը խմբ. 23.12.96 N 664)

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

NN
ը/կ.

Իրավական ակտերի
անվանումը

Պատասխանատու
կատարողը

Կատարման
ժամկետը

1

2

3

4

1. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ ֆիննախ 08.96
2. Մեթոդական ցուցումներ տեղական բյուջեի մշակման և հաստատման կարգի մասին ՀՀ ֆիննախ
Երևանի քաղաքապետ
ՀՀ մարզպետներ
12.96
3. Հրահանգ տեղական բյուջեների ընթացիկ մուտքերի և ծախսերի հաշվապահական հաշվառման կարգի մասին ՀՀ ֆիննախ
ՀՀ մարզպետներ
տեղական իշխանություն-
ների ներկայացուցիչներ
12.96
4. Մեթոդական ցուցումներ համայնքների ֆինանսական կարողության, սոցիալական ենթակառուցվածքների և ֆինանսական կարիքների գնահատման մասին ՀՀ ֆիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ մարզպետներ
03.97
5. Մեթոդական ցուցումներ համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգի մասին ՀՀ արդարադատնախ 10.96
6. Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրության մասին ՀՀ արդարադատնախ 10.96
7. Մեթոդական ցուցումներ համայնքի  ղեկավարի աշխատակազմի օրինակելի կառուցվածքի մասին ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
10.96
8. «Միջհամայնքային միավորներ ստեղծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ արդարադատության նախարարություն 03.97
9. «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի  հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
10.96
10. «Պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները համայնքային սեփականության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ ֆիննախ
ՀՀ արդարադատնախ
12.96
11. «Համայնքային սեփականության գույքի ցանկի (ըստ համայնքների) հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմնախ
ՀՀ մարզպետներ
Երևանի քաղաքապետ
12.96
12. Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ծառայությունների օրինակելի կանոնադրությունների մասին ՀՀ արդարադատնախ 12.96
13. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ տարածքային
կառավարման գծով
նախարար
03.97
14. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
15. «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ ՀՀ ֆիննախ 03.97
16. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
17. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
18. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
19. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
20. (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546)
21. ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման միասնական կանոնների նախագիծ ՀՀ քաղշիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ արդարադատնախ
12.96
22.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀՀ ֆիննախ
ՀՀ էկոնոմնախ
ՀՀ արդարադատնախ
ՀՀ տարածքային
կառավարման գծով
նախարար
մինչև 11.96

(ցանկը փոփ. 02.10.96 N 546, փոփ., խմբ. 23.12.96 N 664)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.1996, N 664 23.12.1996, N 466
02.10.1996, N 546 02.10.1996, N 466
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան