Գլխավոր տեղեկություն
Номер
N 1731-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.11.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.17/3(375) Հոդ.1355
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.10.2005
Дата вступления в силу
26.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1731-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 4 հավելվածում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկի 1-ին կետի «Տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը» սյունակից հանել «2002 թ. հունվարի 1-ից մահվան ակտերում գրանցված անձանց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սեռը, անձը հաստատող փաստաթղթի (Հայաստանի Հանրապետության անձնագիր, փախստականի վկայական, կացության հատուկ կարգավիճակի անձնագիր) սերիան ու համարը, մահվան օրը, ամիսը, տարեթիվը» բառերը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2005 թ. հոկտեմբերի 15
Երևան