Գլխավոր տեղեկություն
Номер
N 1378-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1185
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.09.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2004
Дата вступления в силу
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1378-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հաշվետվությունների գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հաշվետվությունների գործընթացի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1378-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN ը/կ Միջոցառման անվանումը 2004թ. 2005 թ. 2006 թ.
    IV եռամ- սյակ I եռամ- սյակ II եռամ- սյակ III եռամ- սյակ IV եռամ- սյակ I եռամ- սյակ II եռամ- սյակ III եռամ- սյակ IV եռամ- սյակ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի համապատասխան ստորաբաժանում ձևավորելու նպատակով մասնագետ կադրերի հավաքագրում                  
2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի ստորաբաժանման ու պետական կառավարման մարմինների համապատասխան կադրերի ուսուցում                  
3. ՊՈԱԿ-ների համապատասխան աշխատողների ուսուցում (նախնական)                  
4. Հիմնադրի լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի ստորաբաժանմանը 2004 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվությունների տրամադրում և մոնիտորինգի իրականացում                  
5. 2004 թվականի 1-ին կիսամյակի համար ՊՈԱԿ-ների մոնիտորինգի մասին հաշվետվության հրապարակում                  
6. ՊՈԱԿ-ների խմբերի սահմանում                  
7. Մոնիտորինգի մեթոդոլոգիայի մշակում                  
8. Ըստ խմբերի` ՊՈԱԿ-ների համար նպատակների և այդ նպատակները բնութագրող չափանիշների սահմանում ու հրապարակում                  
9. ՊՈԱԿ-ների կարգավիճակի համապատասխանության չափանիշների մշակում                  
10. ՊՈԱԿ-ների կարգավիճակի համապատասխանության կանոնները սահմանող օրենսդրության մշակում                  
11. Ըստ խմբերի` ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիտորինգի հիմնական սկզբունքների մշակում                  
12. Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի` գործունեության և ֆինանսական հիմնական արդյունքների մասին հաշվետվությունների համար նախատեսված տվյալների բազայի կառուցվածքի, հաշվետվությունների կազմման մեթոդիկայի և ներկայացման ու հրապարակման ընթացակարգի սահմանում, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թ. դեկտեմբերի 23-ի N 955 հրամանում փոփոխությունների կատարում` 2005 թվականին կիրառելու համար                  
13. Յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի մասին ստացված տեղեկատվության համադրման համար տվյալների բազայի որոշում                  
14. Տվյալների բազայում նախնական տվյալների պահպանման ծրագրային ապահովում                  
15. Մոնիտորինգի տվյալների մուտքագրում տվյալների բազա                  
16. ՊՈԱԿ-ների տվյալների պահպանման համար ծրագրային ապահովում                  
17. ՊՈԱԿ-ների տվյալների մուտքագրում                  
18. 2004 թ. համար ՊՈԱԿ-ների մոնիտորինգի արդյունքների հրապարակում                  
19. 2005 թ. ՊՈԱԿ-ների ծրագրային ցուցանիշների և եկամուտների ու ծախսերի նախահաշիվների ամփոփում                  
20. 2005 թ. համար ՊՈԱԿ-ների ծրագրային և ֆինանսական ամփոփ ցուցանիշների հրապարակում                  
21. ՊՈԱԿ-ների նպատակների իրականացման գնահատում                  
22. Նպատակների իրականացումը չապահոված ՊՈԱԿ-ների կարգավիճակի գնահատում                  
23. Կառավարման ինստիտուցիոնալ համակարգի մշակում և ՀՀ կառավարության, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լիազոր մարմինների, ՊՈԱԿ-ների խորհուրդների և գործադիր մարմինների միջև իրավասությունների ու գործառույթների սահմանազատում                  
24. ՊՈԱԿ-ների խորհուրդների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, օրինակելի կանոնադրության պատրաստում                  
25. Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի գործադիր մարմինների ձևավորման կանոնակարգերի պատրաստում                  
26. Ըստ ՊՈԱԿ-ների խմբերի` վերահսկողության համակարգի հայեցակարգի և արտաքին ու ներքին հսկողության սահմանման կանոնակարգերի մշակում                  
27. Լիազոր մարմինների և խորհուրդների կողմից գործառույթների իրականացման վիճակի ուսումնասիրություն (ընտրանքային` ըստ խմբերի)                  
28. Կախված գործունեության արդյունքներից` խորհուրդների, գործադիր մարմնի և աշխատակազմի նյութական խրախուսման և պատասխանատվության`
ա) հայեցակարգի մշակում,
                 
  բ) կանոնակարգի հաստատում,                  
  գ) կիրառման արդյունավետության ուսումնասիրություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից                  
29. Գործունեության ծրագրերի, գների և սակագների, կանոնակարգերի, գործունեության արդյունքների և հաշվետվությունների մասին հանրային իրազեկման կանոնակարգում                  
30. ՊՈԱԿ-ների կողմից իրացված արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների գների, սակագների, վճարների որոշման մեթոդոլոգիայի և ընթացակարգերի պատրաստում                  
31. Առավել խոշոր ՊՈԱԿ-ների միջանկյալ և տարեկան ֆինանսական հաշվետվությունների հրապարակում` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ինտերնետային էջում                  
32. Հաշվետվությունների պահանջների հետ անհամապատասխանության կամ դրանք չներկայացվելու դեպքում ՊՈԱԿ-ների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հիմնադրույթների մշակում                  
33. Պահանջներին համապատասխանությունը չապահովող ՊՈԱԿ-ների նկատմամբ պատժամիջոցների կիրառման նախաձեռնում                  
34. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակում                  
35. Ռիսկերի գնահատման վրա հիմնվող աուդիտի անհրաժեշտության որոշման մեթոդիկայի մշակում                  
36. Աուդիտի աշխատանքների իրականացում                  
37. ՊՈԱԿ-ների կառավարման և մոնիտորինգի համակարգի արդյունավետության ուսումնասիրություն, թերությունների բացահայտում և բարելավման միջոցառումների նախանշում                  
38. ՊՈԱԿ-ների կողմից գնումների իրականացման ընթացակարգերի և գնումների պայմանագրերին ներկայացվող պարտադիր նորմերի սահմանում                  
39. ՊՈԱԿ-ներին պատկանող ակտիվների օտարման, տիրապետման և օգտագործման կանոնակարգերի սահմանում                  
40. ՊՈԱԿ-ների կողմից ակտիվների վարձակալման կանոնակարգերի սահմանում                  
41. Ընդհանուր հասույթների հաշվին, ըստ ՊՈԱԿ-ների խմբերի, պահպանման ծախսերի կողմնորոշիչ նվազագույն նորմատիվների մշակում                  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան