Գլխավոր տեղեկություն
Номер
N 325
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.09.1997-08.05.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.06/20
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.08.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.1997
Дата вступления в силу
16.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
7 օգոստոսի 1997 թ.

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 1997 թվականի N 325
քաղ. Երևան

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 6-ի «Զինվորական ծառայության նախապատրաստվող անձանց առողջարարական և բուժական միջոցառումների մասին» N 121 որոշման 1-ին կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել այն հիվանդությունների ցանկը, որոնցով տառապող անձինք ազատվում կամ տարկետում են ստանում ժամկետային զինվորական ծառայությունից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 7-ի N 325 որոշմամբ

 

 

 

 

 Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ԵՎ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՆՁԱՆՑ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

 1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-17 տարեկան) և զորակոչային (18-20 տարեկան) տարիքի արական սեռի բոլոր անձինք:

2. 15 տարին լրացած արական սեռի անձինք բժշկական հաշվառման են վերցվում պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից` ըստ բնակության վայրի:

3. 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց` պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում պետական պատվերի շրջանակներում կատարվող բժշկական քննությունները (համաձայն հավելվածի) կազմակերպում են ընդհանուր պրակտիկայի թերապևտները:

4. Ընդհանուր պրակտիկայի թերապևտն իրականացնում է իր կողմից հաշվառման վերցված 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային տարիքի անձանց պարբերական բժշկական քննությունը` դրանց անցկացման ժամանակացույցը համաձայնեցնելով զինվորական կոմիսարիատի, ուսումնական հաստատությունների, անհրաժեշտության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների հետ:

5. Պարբերական բժշկական քննության ընթացքում հիվանդություն կամ ֆիզիկական թերզարգացում հայտնաբերելու դեպքում 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային տարիքի անձինք ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից վերցվում են առանձին հաշվառման: Նշված անձանց բուժումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդանոցային պայմաններում բուժումը կազմակերպելու համար հիմք է հանդիսանում ընդհանուր պրակտիկայի թերապևտի կողմից տրված և պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի տնօրենի կողմից կնքված ուղեգիրը:

6. Մինչև զորակոչը տարածքային զինվորական կոմիսարիատը պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների հետ ճշտում է զորակոչի ենթակա անձանց ցուցակները, որոնց հիման վրա պոլիկլինիկաները կամ ամբուլատորիաները զորակոչիկների բժշկական քարտերն ուղարկում են կոմիսարիատ` զորակոչիկների բժշկական քննության անցկացման համար:

7. Զորակոչիկների բժշկական քննության ավարտից հետո զինվորական կոմիսարիատը հիվանդ զորակոչիկների քարտերը վերադարձնում է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա` կցելով այն անձանց ցուցակները, որոնք`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար լիովին ոչ պիտանի և հանվել զինվորական հաշվառումից.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և որոնց տրվել է տարկետում` 3 տարի ժամկետով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի և որոնց տրվել է տարկետում մինչև 1 տարի ժամկետով:

8. Զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Բուժման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կողմից կնքված ուղեգիրը:

9. 15 տարին լրացած, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար պատասխանատվությունը կրում են պոլիկլինիկաների կամ ամբուլատորիաների տնօրենները:

10. Սույն կարգի կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Հավելված
Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց
առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կարգի

 

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Տարիքը

Մասնագետները

Հետազոտությունները

15 տարեկան պատանիներ Ընդհանուր պրակտիկայի թերապևտ Ընդհանուր բժշկական զննում, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա)
16-17 տարեկան անձինք (նախազորակոչային տարիք)

Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան

Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում,  շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա)
18 տարեկան անձինք (զորակոչային տարիք)

Ընդհանուր պրակտիկայի թերապևտ, վիրաբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի մասնագետ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ,

մաշկավեներաբան

Համալիր բժշկական քննություն, մարդաչափություն, պատվաստում, շնչաչափություն (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուրոգրաֆիա, MRP, արյան խումբ, RH

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.05.2002, N 634 29.06.2002, N 325
08.05.1999, N 300 08.05.1999, N 325
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան