ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 1995 թվականի N 8
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հետևյալ հերթականությունը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պետական բյուջեի նկատմամբ այլ պարտադիր վճարումները.
բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին կատարվող մուծումները.
գ) մյուս բոլոր վճարումները` վճարողի կողմից ինքնուրույնաբար:
2. Սահմանել, որ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների վճարումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկշաբաթյա ժամկետում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ ակտերում:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» N 9 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 8 | |
28.12.1995, N 119 | 28.12.1995, N 8 | |
12.06.1995, N 331 | 12.06.1995, N 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|