Գլխավոր տեղեկություն
Номер
N 682-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (20.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հատուկ բաժին
Принят
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата принятия
19.07.2017
Подписан
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Дата подписания
19.07.2017
Дата вступления в силу
20.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հուլիսի 2017 թ.
ք. Երևան

N 682-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՈՎՌԱՆՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը և հաշվի առնելով, որ «ՍՈՎՌԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերացրել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՍՈՎՌԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի՝ հաշվառման համարը՝ ՕՆ 04 առ 09.07.2012 թ. գործողության կասեցումը համարել վերացված 2017 թվականի հուլիսի 15-ից։

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2017 թվականի հուլիսի 10-ի N 637-Ա հրամանով հարուցված վարչական վարույթը կարճել՝ գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման խախտումը վերացած համարելու հիմքով։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ս. Կարայան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան