ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 հուլիսի 2017 թ. |
N 808-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 8 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3, 5, 7 հավելվածների 3-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի N 95/1-8 եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոնշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ.
1) «ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
60 տեղ
2) ՀՀ Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
20 տեղ
3) ՀՀ Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
25 տեղ
4) ՀՀ Շիրակի մարզի «Արթիկի հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
35 տեղ
5) «ՀՀ Կոտայքի մարզի Զառի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
20 տեղ
6) «ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
նախադպրոցական`
ավագ տարիքային փուլ
28 տեղ
7) «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ
նախադպրոցական`
կրտսեր տարիքային փուլ
100 տեղ,
ավագ տարիքային փուլ
55 տեղ
8) ՀՀ Արագածոտնի մարզի «Կարինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
տարրական հանրակրթական
40 տեղ
հիմնական հանրակրթական
60 տեղ
միջնակարգ հանրակրթական
20 տեղ
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Լ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|