Գլխավոր տեղեկություն
Номер
N 803-Ա/2
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (22.07.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2017.08.01/23(592) Հատուկ բաժին
Принят
Կրթության և գիտության նախարար
Дата принятия
21.07.2017
Подписан
Կրթության և գիտության նախարար
Дата подписания
21.07.2017
Дата вступления в силу
22.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հուլիսի 2017 թ.

N 803-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 17 հավելվածի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 95/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական հիմնարկին տալ՝ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, 4 տարի 2 ամիս ուսման տևողությամբ, հայերեն լեզվի ուսուցմամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 35-ական տեղերով` 104101.00.6 «Թռչող ապարատների թռիչքային շահագործում /104101.01.6-Թռչող ապարատների թռիչքային շահագործում/», 5 տարի ուսման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 40-ական տեղերով` 071603.00.6 «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա /սահմանային 20-ական տեղերով` 071603.02.6 Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ, 071603.03.6 Ավիացիոն սպառազինություն/», ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 170-ական տեղերով` 071403.00.6 «Ռադիոտեխնիկա և կապ /սահմանային 100-ական տեղերով` 071403.04.6 Ռազմական կապի տեխնիկա, սահմանային 50-ական տեղերով` 071403.05.6 Հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն համալիրներ, սահմանային 20-ական տեղերով` 071403.06.6 Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ/» ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 50-ական տեղերով` 071604.00.6-«Զենիթահրթիռային համալիրներ /071604.02.6 Հակաօդային պաշտպանության միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ/», 4 տարի ուսման տևողությամբ, սահմանային 20-ական տեղերով 071604.00.6-«Զենիթահրթիռային համալիրներ /071604.03.6 Հակաօդային պաշտպանության մոտակա գործունեության զենիթային համալիրներ/» մասնագիտություների գծով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան