Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-283-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.10.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.09.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
03.10.2023
Дата вступления в силу
15.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հոկտեմբերի 3

Երևան

ՀՕ-283-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:

2. Հաշվետվությունն ընդգրկում է 2022 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):

3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:

4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

5. Հաշվետու ժամանակահատվածում 3 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր և մասնավորեցման ենթակա 55 անվանումով հիմնական միջոցներ մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են դասական աճուրդով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 55 անվանումով հիմնական միջոցները, ուղղակի վաճառքի ձևով՝ 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։

6. Հաշվետու ժամանակահատվածում Ծրագրում կատարվել է հետևյալ լրացումը.

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-282-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածը լրացվել է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնով՝ «Արմենիկում» (ծածկագիր՝ 90125) և ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» (ծածկագիր՝ 90126) փակ բաժնետիրական ընկերություններով։

7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 826,215.15 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 41,088.13 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 19,066.01 հազար հայկական դրամ:

8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 607,020.09 հազար հայկական դրամ:

9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2022 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 238,261.07 հազար հայկական դրամ:

10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

11. Հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և մասնավորեցման ենթակա գույքը (55 անվանումով հիմնական միջոցներ), որոնց մասին տեղեկությունները ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:

12. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:

13. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.

1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2022 թվականի ընթացքում 2 գնորդի ստանձնած՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունները կատարվել են.

2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա՝ պրոֆիլի պահպանման պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 3-րդ հավելվածում:

14. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։

 

3. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

15. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

 

Հավելված 1

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

կատարման 2022 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Պետական գույքի անվանումը (ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

Կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Աճուրդի անցկաց-

ման ձևը

Մեկնար-կային գինը (հազար հայկական դրամ)

Աճուրդի հաղթողի առաջարկած

գինը

(հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-

ները

(հազար հայկական դրամ)

Պայմանագրի կնքման ամսաթիվը և համարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 1.

«Գյուկոնդ» ԲԲԸ-ի 30.019243% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր՝ 90118)

Շիրակի մարզ, ք. Գյումրի, Խանջյան 1

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարու- թյան 2022 թվականի ապրիլի 7-ի

N 444-Ա որոշում

դասական

 50, 000.00

50,000.00

124,555.0

31.05.2022 թ. 246-Ա

2.

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմից առանձնացված և ՏԿԵՆ ՊԳԿ կոմիտեի տնօրինությանը հանձնված 55 անվանում հիմնական միջոցներ

ք. Երևան,

Տիտոգրադյան 14 փ.,

(Էրեբունի բժշկական կենտրոնի տարածք)

Պետական գույքի կառավարման կոմիտե

Կառավարու- թյան 2022 թվականի հուլիսի 14-ի

N 1053-Ա որոշում

դասական

2,955.70

2,955.70

չկա

29.08.2022 թ.

247

 

 

Հավելված 2

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

կատարման 2022 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը

(ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավար-ման մարմինը

Կառավարու-թյան

որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնա-հատված

արժեքը (հազար հայկական դրամ)

Վաճառքի գինը (հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները

(հազար հայկական դրամ)

Ներդրումային

պարտավորու- թյունների և սոցիալական

երաշխիքների

մասին՝ ըստ

մասնավորեց-ման

պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 1.

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի

100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90120)

Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր

Պետական

գույքի

կառավար-ման

կոմիտե

Կառավարու- թյան 2022 թվականի սեպտեմբերի 22-ի

N 1457-Ա որոշում

732,171.32

732,171.32

24,260.0

2 տարվա ընթացքում կատարել 400,000.0 հազար հայկական դրամ ներդրում. առաջին տարում՝ առնվազն 200,000.0 հազար հայկական դրամ,

երկրորդ տարում՝

նախատեսված և կատարված ներդրումների տարբերու-թյունը

«Ծաղկաձորի սպորտային համալիր» սահմանափակ պատասխանա-տվությամբ ընկերություն

 

 

Հավելված 3

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

կատարման 2022 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագրային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1.

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան

Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ.

Պրոֆիլի պահպանում

20.01.2022 թ.

Պահպանվել է:

2.

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք

Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան

Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ.

Պրոֆիլի պահպանում

24.01.2022 թ.

Պահպանվել է:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: