Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-199-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (26.11.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.11.23/84(1264) Հոդ.1114
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.10.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.11.2016
Дата вступления в силу
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի «ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքների» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման և ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:

Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների առավելագույն չափը:»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածում «ածանցյալ արժեթղթերի» բառերը փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքների» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-199-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան