ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.
«Հոդված 38.1. |
Հաշտարարության արդյունքում հաշտության համաձայնություն կնքելու հիմքով դատարան վճարված պետական տուրքի վերադարձը |
Այն դեպքում, երբ հաշտարարությունը նշանակված է դատարանի կողմից, և կողմերը դատարանի կողմից հաշտարարության համար սահմանված ժամկետում կնքում են հաշտության համաձայնություն, վճարված պետական տուրքը վերադարձվում է պետական տուրք վճարած կողմին հետևյալ չափաբաժիններով.
ա) 50 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է առաջին ատյանի դատարանը.
բ) 40 տոկոս, եթե հաշտարարությունը նշանակել է վերաքննիչ ատյանի դատարանը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. հունիսի 4 Երևան ՀՕ-48-Ն
ՆախագահՍ. Սարգսյան