ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12.1-ին հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «, հաշվանցումը» բառը.
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավելի վճարված գումարները մուտքագրվում են միասնական հաշվին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 13.8-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով» բառերը փոխարինել «մուտքագրվում է միասնական հաշվին» բառերով.
2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սույն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար վճարողից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` հաշվարկված վճարի գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված վճարի գումարը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-163-Ն