Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-176-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-23.10.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.38
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2013
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5) ստանալու ծառայության համար համարժեք վարձատրություն.»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 2-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-176-Ն