Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-174-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.2014-20.11.2019)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.36
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.12.2013
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2013
Дата вступления в силу
01.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների,» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), նրա առաջին տեղակալի և տեղակալների» բառերը, «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը, իսկ նույն մասը «Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոնները» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի, նրա տեղակալների և հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնները» բառերով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների» բառերից հետո` «, խմբակցության, պատգամավորական խմբի փորձագետի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վճարովի հիմունքներով օգնականի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 15-րդ կետը «նախարարները և նրանց տեղակալները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները,» բառերով, «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականները» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչը և նրա տեղակալները, հատուկ հանձնարարություններով դեսպանը, մամուլի քարտուղարը» բառերով, նույն կետից հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները» բառերը.

2) 18-րդ կետը «Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական ծառայության պետի» բառերով, «Հանրապետության Նախագահի խորհրդականների» բառերից հետո` «, գլխավոր ռազմական տեսուչի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, մամուլի քարտուղարի» բառերով, «նախարարների տեղակալների» բառերից հետո` «, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների» բառերով, «արտաքին գործերի նախարարը» բառերից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալների համար` Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալի համար` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենը» բառերով, իսկ նույն կետից «նախարարի» բառից հետո հանել «կառավարության աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների» բառերը, «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը» բառերից հետո` «կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` կառավարության աշխատակազմի ղեկավարը» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետը «ստանալը» բառից հետո լրացնել «կամ 75 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհուրդ) կազմում ընդգրկված լինելը, եթե այն ուղղակիորեն առնչվում է հանրային ծառայողի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ` առանց վարձատրության կամ որևէ այլ ձևով փոխհատուցում ստանալու կամ ոչ հանրային ծառայողների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքներից կամ այլ ծառայություններից կամ արտոնություններից օգտվելու իրավունքի.» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-174-Ն