ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 510-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» N 1067-Ն որոշման`
1) 2-րդ կետը «հաշվարկային փաստաթղթերով» բառերից հետո լրացնել «(սույն որոշմամբ սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի դեպքում՝ հարկային մարմին ներկայացված տեղեկատվությամբ)» բառերով.
2) 1-ին կետով սահմանված հավելվածի՝
ա. 2.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ, 2.3-րդ և 2.4-րդ կետերով՝
«2.2. Սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսն անմիջականորեն կատարվել է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, բացառությամբ սույն հավելվածի՝
1) 2.4-րդ կետով նախատեսված դեպքի, երբ սոցիալական ծախսը կարող է կատարվել նաև գործատուի կողմից.
2) 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված՝ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում։
Սույն հավելվածի կիրառության իմաստով, սոցիալական ծախսը համարվում է հայտարարատու ֆիզիկական անձի կողմից անմիջականորեն կատարված, եթե վճարումը հիմնավորող փաստաթղթով որպես վճարող հանդիսանում է հայտարարատու ֆիզիկական անձը։
Սույն հավելվածի 2.4-րդ կետով նախատեսված դեպքում գործատուի՝ հայտարարատու հանդիսացող աշխատողից ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց հատուցում ստանալու հանգամանքը հավաստվում է գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվող տեղեկանքով։
2.3. Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող՝ սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը կարող են համայնքների անունից դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։
2.4. Եթե առողջության ապահովագրության փաթեթի ապահովագրական պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդիսացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունքը ծագում է հայտարարատու հանդիսացող աշխատողի մոտ` ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով: Սույն կետով սահմանված դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթը ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները:»,
բ. 3-րդ կետի առաջին պարբերությունում «Ֆիզիկական անձի կողմից (միջոցներից)» բառերը փոխարինել «Հայտարարատու ֆիզիկական անձի կողմից անմիջականորեն (սույն հավելվածի 2.4-րդ կետով սահմանված դեպքում՝ գործատուի միջոցով)» բառերով,
գ. 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «ծնողների» բառը փոխարինել «ծնողներից մեկի» բառերով, իսկ «տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը» բառերը փոխարինել «տեղեկատվությունը» բառով,
դ. 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.1. Ատամնաբուժական ծառայություններ մատուցելու իրավունք (համապատասխան լիցենզիա) ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) առողջապահության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ: Ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,
ե. 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.2. Կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և առկայության դեպքում համապատասխան լիցենզիայի կամ երաշխավորության գործողության ժամկետների պարտադիր նշումով) ներկայացվում է հարկային մարմին։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ, իսկ ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:»,
զ. 3.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով՝
«3.3. Առողջության ապահովագրություն կատարելու իրավունք (համապատասխան լիցենզիա) ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներկայացվում է հարկային մարմին՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը ներառյալ, իսկ ներկայացված տեղեկատվությունում կատարված փոփոխությունները (հարկ վճարողի հաշվառման համարի՝ ՀՎՀՀ-ի և համապատասխան լիցենզիայի գործողության ժամկետների պարտադիր նշումով) հարկային մարմին են ներկայացվում փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկային մարմինը սույն կետով ներկայացված տեղեկատվությունը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։»,
է. 6-րդ կետում «շահառուներն» բառը փոխարինել «շահառուները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողներն» բառերով, իսկ «ընտանիքի անդամների» բառերից առաջ լրացնել «սոցիալական փաթեթի շահառու և սույն կետով սահմանված կազմակերպությունների աշխատող չհամարվող» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 956-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 157-Ն որոշման 3-րդ կետի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններում «տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը» բառերը փոխարինել «տեղեկատվությունը» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան սահմանված չէ սույն կետի 1-ին ենթակետով.
1) սույն որոշմամբ սահմանված՝ սոցիալական ծախսն անմիջականորեն հայտարարատու ֆիզիկական անձի կողմից կատարելու դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 1-ից.
2) 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներից։ Հայտարարատուի միջոցներից սոցիալական ծախսերի կատարումը կարող է հիմնավորվել ծառայություններ մատուցող հարկ վճարողին սոցիալական ծախսերի կատարումը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, այդ թվում՝ վճարող ֆիզիկական անձի անունով կատարված վճարումը հիմնավորող փաստաթուղթ կամ վճարման հանձնարարական (որտեղ նշված է վճարումը տվյալ ֆիզիկական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ) կամ ֆիզիկական անձի (անձանց) համապատասխան հաստատում (հայտարարություն) ներկայացնելու միջոցով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|