Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.02.17-2025.03.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2025
Принят
Ջերմուկ համայնքի ավագանի
Дата принятия
20.02.2025
Подписан
Ջերմուկ համայնքի ղեկավար
Дата подписания
20.02.2025
Дата вступления в силу
28.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2025 թ. N 11-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետի՝ ավագանին որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի։

2. Լիազորել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց հետ տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Ջերմուկ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման նպատակով կնքել համապատասխան պայմանագիր, որում պետք է նշվեն տարածքի օգտագործման կարգը, պայմանները և սահմանափակումները:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -7

 

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

 

 

Ձեռնպահ -1

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

 

2025 թ․ փետրվարի 20

ք. Ջերմուկ

 

 

Հավելված

Ջերմուկ համայնքի ավագանու 

2025 թվականի փետրվարի 20-ի

N 11-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում (այսուհետ՝ Ջերմուկ համայնք) հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները։

2. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ հանրային սննդի օբյեկտին հարակից, Ջերմուկ համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Ջերմուկ համայնքի ղեկավարի և հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց միջև կնքվում է համապատասխան տարածքի օգտագործման տրամադրման պայմանագիր՝ վճարի չափը սահմանելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով:

3. Օգտագործման տրամադրվող տարածքի սահմանները որոշվելու են Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) գլխավոր մասնագետ–ճարտարապետի հետ համաձայնեցված հատակագիծ–սխեմայով։

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման նպատակով՝ հանրային սննդի ծառայություն մատուցող դիմումատուն՝ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, Ջերմուկ համայնքի ղեկավարին ուղղված էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում է ներկայացնում, որի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև օբյեկտի սեփականության կամ վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի կամ վարձակալության պայմանագրի պատճենը, մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված՝ ընդհանուր օգտագործման համայնքային տարածքի չափագրության սխեման, ինչպես նաև այդ տարածքի տեղադրության նշմամբ իրադրության հատակագիծը, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման քաղվածքի պատճենը, դիմումատուի անձնագրի պատճենը, տարածքի լուսանկարները, դրանց բացակայության դեպքում էսքիզային առաջարկը, հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության պատճենը և քննարկվող տարածքի հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 15 տոկոսի չափով սահմանված վճարի վճարման անդորրագրի պատճեն։

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումների մուտքագրումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին գրավոր եզրակացություն են ներկայացնում՝

1) Աշխատակազմի գլխավոր մասնագետ–ճարտարապետը՝ քննարկվող տարածքի վերաբերյալ

2) Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետը՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների առկայության և համայնքի նկատմամբ չկատարված պարտավորություններ վերաբերյալ

3) «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը՝ Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի N 70-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 6-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ։

6. Տարածքի օգտագործման տրամադրման պայմանագիրը կնքվում է, եթե ամբողջությամբ վճարված է տարածքի օգտագործման վճարը՝ տվյալ սեզոնի համար, և սույն կարգի 5-րդ կետում նշված պաշտոնյաները ներկայացված դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարին ներկայացրել են դրական եզրակացություն:

7. Դիմումը մերժվում է, եթե սույն կարգի 5-րդ կետում նշված պաշտոնյաներից որևէ մեկը համայնքի ղեկավարին ներկայացրել է բացասական եզրակացություն և ամբողջությամբ վճարված չէ տարածքի օգտագործման վարձավճարը։

8. Տարածքի օգտագործման տրամադրման պայմանագրի կնքումից հետո մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից չափագրված հատվածը համարվում է հանրային սննդի ծառայություն մատուցող դիմումատուի սպասարկման տարածք։

9. Տարածքը տրամադրվում է հանրային սննդի ծառայություն մատուցող անձին բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային ծառայություն կազմակերպելու համար, որտեղ կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, տարածքի էսթետիկական պատշաճ տեսքն ապահովող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ տարրեր, ինչպես նաև էսքիզային տարբերակով նախապես Ջերմուկի համայնքապետարանի հետ համաձայնեցված հովանոցներ կամ ծածկոցներ՝ չխոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը։

10. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձին հանձնվում է Տարածքի օգտագործման տրամադրման պայմանագրի ստորագրման պահից՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:

11. Տարածքի օգտագործման տրամադրման պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձի կողմից ենթակա է ազատման և պատշաճ տեսքի վերականգնման:

12. Տարածքը հանրային սննդի ծառայություն մատուցող անձը պարտավորվում է օգտագործել Տարածքի օգտագործման տրամադրման պայմանագրի պայմաններին ու պահանջներին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան